BETA

This site is new, your feedback will help us improve it.

People with disabilities

Ստանալ սոցիալ-հոգեբանական աջակցություն

Ծրագրի շահառուներն են հաշմանդամություն ունեցող, առողջական և/կամ տարբեր խնդիրներ ունեցող, ինչպես նաև՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները և երիտասարդները: 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
 

Ծրագրի մասին

  • Ծրագրի շրջանակներում շահառուներին սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում ցերեկային կենտրոնում` ապահովելով նրանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը հասարակություն, կանխարգելելով մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
  • Ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։


Ներկայացվող պահանջները

Սոցիալ-հոգեբանական աջակցություն կարող է ստանալ․

  • հաշմանդամություն ունեցող անձը, 
  • առողջական և/կամ տարբեր խնդիրներ (մտավոր, հոգեկան) ունեցող անձը,
  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները և երիտասարդները։

Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում` ծննդյան վկայականը,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատություններիկողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։


ՀՀ-ում
բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը անհրաժեշտ է ճշտել այն հասարակական կազմակերպության հետ, որտեղ ուղղորդվել է դիմողը միասնական սոցիալական ծառայության կենտրոնի կողմից։

Հղում օրենսդրությանը

  • «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1601-Լ որոշում 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Was this page useful?