BETA

This site is new, your feedback will help us improve it.

People with disabilities

Բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների մատուցում

Անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունելու նպատակով:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև մեկ ամիս

Դիմելու եղանակը՝

Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող հանձնաժողովը: Անձի կամ նրա ներկայացուցչի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման N 2 հավելվածում ներկայացված ձևի դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը կամ նույնականացման քարտը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ 16-18 տարեկան երեխաները դիմումը գրում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1) դիմումը.
2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.
3) առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաև համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած առողջապահական կազմակերպության կողմից տրված ուղեգիրը /թիվ 088 ձև կամ թիվ 088-1 ձև/,առողջության խաթարումը հավաստող՝ հայերենով կամ սահմանված կարգով հաստատված թարգմանությունը կցված բնօրինակին.
4) Հաշվառում չունեցող անձինք ներկայացնում են նաև տեղեկանք փաստացի բնակության վայրից.
Անհրաժեշտության դեպքում.
Բացի նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև լրացուցիչ փաստաթղթեր:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր