BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support for forcibly displaced people from Nagorno Karabakh

Դիմել ԼՂ-ից տեղահանված անձանց երեխայի ծննդով պայմանավորված նպաստների ստացման համար

Սույն ծրագրի շրջանակներում ԼՂ-ից տեղահանված այն անձինք, ովքեր ԼՂ-ում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել ՀՀ-ում նպաստների նշանակման համար։    

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Սույն ծրագրի շրջանակներում հնարավոր է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար։

Դիմելու համար անհրաժեշտ է նախ՝ գրանցվել https://online.ssa.am/-ում հետևյալ կերպ՝ 

  • Մուտք գործել կայք,
  • սեղմել կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, 
  • համապատասխան դաշտերում մուտքագրել էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի լինել/չլինելու մասին,
  • վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը, 
  • գրանցվելուց հետո նշված էլեկտրոնային հասցեին կգա հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը հնարավորություն կտա օգտվել կայքից։


Կայքում գրանցվելուց հետո անհրաժեշտ է՝

  • այցելել հարթակ
  • ընտրել «Կենսաթոշակի և նպաստի առցանց դիմումներ» պատուհանը,
  • սեղմել «Մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում», «Մուտքագրել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» դաշտերի վրա


Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է մուտքագրել ծնողի անուն, ազգանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, նշել երեխայի հետ կապը, ապա երեխաների թիվը, էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար։ 


Այնուհետև անհրաժեշտ է նշել նորածին երեխայի տվյալները հետևյալ հերթականությամբ՝

  • անուն, ազգանուն,
  • ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
  • ծննդյան վկայականի սերիա և համար,
  • ծննդյան վկայականի տրման ամսաթիվ
  • նշել «հանդիսանում է նոր ծնված երեխա» դաշտը։


Եթե ընտանիքում կան այլ երեխաներ, ապա համապատասխան դաշտերում անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ լրացնել անձնական տվյալներ, ապա սեղմել «Ստեղծել» կոճակը։


Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։ 

Service provided by
Միասնական սոցիալական ծառայություն. Առցանց դիմումների համակարգ
Այս էջը օգտակա՞ր էր