This site is new, your feedback will help us improve it.
Հերթագրվել բժշկի մոտ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով
ԱՐՄԵԴ-ը առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են օգտատիրոջ առողջությանը վերաբերվող ամբողջական տվյալներ: Դա բուժող բժշկին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու արդյունավետ բուժում նշանակել։ Իսկ օգտատերը կարող է տեսնել իր բուժումների մասին ողջ պատմությունը և առցանց հերթագրվել տեղամասային բժշկի մոտ։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.
- այցելել armed.am,
- «ՄՈՒՏՔ ՀԱՄԱԿԱՐԳ» դաշտի ներքևում սեղմել «Գրանցվելու համար սեղմեք այստեղ» հղումը,
- բացված պատուհանում լրացնել պահանջվող տվյալները՝ հաշվի առնելով, որ հեռախոսահամար դաշտում պետք է լրացնել այն հեռախոսահամարը, որը տրամադրվել է վերջին անգամ բուժհաստատություն կատարած այցի ժամանակ,
- տվյալները լրացնելուց և գաղտնաբառը ստեղծելուց հետո սեղմել «ՇԱՐՈՒՆԱԿԵԼ» կոճակը։
Լրացված հեռախոսահամարին կուղարկվի 6-նիշանոց ծածկագիր, որը պետք է լրացնել բացվող պատուհանում։ Այդ գործողությունը կատարելուց հետո անձը հաջողությամբ կգրանցվի համակարգում։
Ի դեպ՝ միևնույն հեռախոսահամարով հնարավոր է ստեղծել մի քանի հաշիվ և ամրագրել այց այլ անձի համար, օրինակ՝ երեխայի համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է գրանցվել միևնույն եղանակով՝ լրացնելով այն անձի տվյալները, ում համար պետք է ամրագրել այցը։ Նոր ստեղծվող հաշվի համար պետք է ստեղծել նոր գաղտնաբառ։
Հետագայում միևնույն հեռախոսահամարով մուտք գործողին կառաջարկվեն բոլոր այն հաշիվները, որոնք ստեղծված են տվյալ հեռախոսահամարով։ Այդ դեպքում պետք է ընտրել հաշիվը, լրացնել համապատասխան գաղտնաբառը և օգտվել էլեկտրոնային առողջապահության համակարգից։
Անձը իր ամբողջական տվյալներին հասանելիություն ունենալու համար պետք է համակարգ մուտք գործի «ԵսԵմ» նույնականացմամբ։
ԱՐՄԵԴ համակարգի միջոցով կարելի է նաև առցանց հերթագրվել տեղամասային բժշկի մոտ՝ նրա աշխատանքային ժամանակացույցից ընտրելով հարմար ժամը և ամրագրելով այց։
Համակարգում կարելի է տեսնել նաև նախկինում կատարված այցերի, բուժումների և հետազոտությունների մասին մանրամասն տեղեկություններ, որոնք յուրաքանչյուր այցի ժամանակ լրացվել են բժշկի կողմից։
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 011 20-20-33
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 011 20-20-33