This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը
Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի հիմնադիրը, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում,
- որոշում գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին,
- գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 10,000 ՀՀ դրամի չափով։
Այն հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
- E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
Հաշվեհամար՝ 900005160719
Վճարման չափ՝ 10,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Առևտրային իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային իրավաբանական անձանց մասնակցի տվյալների փոփոխության)
Տրամադրման ժամկետը և կարգը
Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն համարվում է փոփոխված պետական գրանցամատյանում փոփոխվելուց հետո։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80