This site is new, your feedback will help us improve it.
December 20, 2024
Շրջանառության հարկի նոր դրույքաչափեր հունվարի 1-ից
2025 թվականից ուժի մեջ կմտնեն հարկային օրենսգրքի մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ շրջանառության հարկի դրույքաչափերին վերաբերող փոփոխությունները։
Հիշեցնենք, որ ըստ գործող օրենսդրության՝ շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը առանց ԱԱՀ-ի չի գերազանցել 115 մլն դրամը:
Այնուամենայնիվ 2025 թվականի հունվարի 1-ից նոտարներն այլևս չեն կարող գործունեություն ծավալել հարկման այս համակարգում։
Շրջանառության հարկի դրույքաչափերը 2025 թվականի հունվարի 1-ից ըստ գործունեության տեսակների՝ կլինեն հետևյալը՝
-
առևտրական գործունեություն՝ 10 %,
-
երկրորդային հումքի (թափոններ և մարտկոցներ) առք ու վաճառք՝ 5 % (Հումքի տեսակների ամբողջական ցանկը սահմանված է ՀՀ կառավարության՝ 16․02․2017 թ․ N 136-Ն որոշմամբ։ Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում),
-
խմբագրությունների կողմից թերթերի օտարում՝ 1.5 %,
-
արտադրական գործունեություն՝ 7%,
-
վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի (եկամուտ ոչ նյութական սեփականությունից) 10%,
-
հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն՝ 12%,
-
հանրային սննդի ոլորտում տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» մասում չներառվող՝ այլ ակտիվների օտարում և այլ գործունեություն՝ 20%,
-
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն՝ 5%,
-
Այլ ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի օտարում՝ 5%,
-
Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ՝ 5%։
Կրկնենք, որ այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։
Իսկ հարկերի վերաբերյալ մանրամասն այլ տեղեկություններ ներկայացված են «Հարկերի վճարում» ուղեցույցում։