BETA
This site is new, your feedback will help us improve it.
Աջակցության ծրագիր
February 03, 2025
Արդեն հնարավոր է ստանալ աջակցություն անհուսալի վարկերի համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկվել է ՀՀ սոցիալական պաշտպանության միասնական հարթակը, որի միջոցով արդեն հնարավոր է դիմել անհուսալի վարկերի գծով աջակցություն ստանալու համար։
Դիմել կարող են գրանցված աշխատող հանդիսացող այն անձինք, որոնք ունեն առնվազն 3 տարի շարունակ անհուսալի դասակարգված վարկեր, որոնց հանրագումարը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Դիմումը մերժվում կամ հաստատվում է անմիջապես՝ դիմողի տվյալների ավտոմատ ստուգման հիման վրա։
Աջակցությանը դիմելու, ներկայացվող պահանջներին և աջակցության տեսակներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով։
Was this page useful?