This site is new, your feedback will help us improve it.
December 17, 2024
Աշխատավարձի բարձրացում և հավելավճարներ քոլեջների մանկավարժների համար
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ամբողջական դրույքով աշխատող և ատեստավորված մանկավարժների աշխատավարձը կսահմանվի 200,000 դրամ: Ինչպես նաև կգործի խրախուսման համակարգ՝ հավելավճարի տեսքով, որը կձևավորվի ատեստավորման ընթացքում ձեռք բերված միավորներից։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արդեն իսկ մեկնարկել է մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը 4 ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Հավելավճարի չափը կախված է ատեստավորման արդյունքից.
- 50% հավելավճար՝ 90-100% արդյունքի դեպքում,
- 40% հավելավճար՝ 80-89% արդյունքի դեպքում,
- 30% հավելավճար՝ 70-79% արդյունքի դեպքում։
Հավելավճարի պայմանները
Հավելավճարը տրամադրվում է 5 տարի ժամկետով և պահպանվում է նույնիսկ աշխատավայրի փոփոխության դեպքում: Վճարվում է փաստացի դասավանդված ժամերի համար:
Կրկնական ատեստավորում
Մանկավարժը կարող է կրկին մասնակցել ատեստավորման գործընթացին՝
- պահպանելով հավելավճարի չափը նույն արդյունքի դեպքում,
- ստանալով նոր հավելավճար ավելի բարձր արդյունքի դեպքում,
- պահպանելով նախկին հավելավճարը ավելի ցածր արդյունքի դեպքում։
Լրացուցիչ պայմաններ
- Համատեղությամբ աշխատելու դեպքում հավելավճար տրամադրվում է յուրաքանչյուր աշխատավայրում:
- Հավելավճարը հաշվարկվում է աշխատավարձի անվանական արժեքից՝ ներառելով բոլոր հարկերը և պարտադիր վճարները:
ԿԳՄՍ նախարարության այս նախագիծը հաստատվել է Կառավարության կողմից և ուժի մեջ է 2024 թվականի դեկտեբերի 5-ից։