This site is new, your feedback will help us improve it.
Ինչպե՞ս ստանալ և փոխանակել նույնականացման քարտը
16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։
Ստանալ նույնականացման քարտ
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել ՀՀ տարածքի որևէ հասցեում։
- Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ ծննդյան վկայական և դրա լուսապատճենը։
- Փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։
Մինչև 18 տարեկան անձն անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնի նաև իր և ծնողի գրավոր համաձայնությունը նույնականացման քարտ ստանալու մասին։
Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։
Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել զինվորական գրքույկը։
Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով։
Նույնականացման քարտի համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ, և այն կտրամադրվի դիմելուց հետո 15-րդ աշխատանքային օրը։
Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։
Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում նույնականացման քարտը ստանալու համար՝ 900005162178։
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։
Նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝
-
3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,
-
3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
-
3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։
Վճարումը հնարավոր է կատարել միայն բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։
Անհրաժեշտ է գրասենյակում լուսանկարվել և հանձնել աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնահետքերը, ինչի նպատակն անձնական տվյալների տեղեկատվական բազաներում քաղաքացու նույնականացումն ապահովելն է։
Քաղաքացին կարող է լուսանկարահանվել և մատնահետքերը հանձնել իր բնակվելու վայրում, եթե՝
-
բժշկական հաստատությունում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում,
-
հաշմանդամության, հիվանդության, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված՝ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Այս դեպքում քաղաքացու նույնականացման քարտը ստանալու համար դիմումը ներկայացնում է նրա խնամակալը կամ ներկայացուցիչը՝ նախապես առցանց հերթագրվելով և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքացիները նույնականացման քարտ ստանալու համար պետք է դիմեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որի գրության հիման վրա էլ կկազմակերպվի քաղաքացու գտնվելու վայրում շարժական սարքերով մատնահետքեր վերցնելու և տեղում անձին լուսանկարելու գործընթացը:
Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա:
Փոխանակել նույնականացման քարտը
Ֆիզիկապես փոխանակել նույնականացման քարտը
Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․
-
վավերականության ժամկետը լրացել է,
-
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),
-
նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
- նույնականացման քարտը կորել է,
-
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է՝ գրանցված լինել ՀՀ տարածքի որևէ հասցեում։
-
փոխանակման ենթակա նույնականացման քարտը
- քաղաքացու տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում՝ ներկայացնել իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը
- փաստաթղթերը ներկայացնել առանց ջնջումների, որպեսզի նույնականացման քարտ տրամադրելու համար էական նշանակություն ունեցող տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն) և փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն) տեսանելի լինեն
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում ներկայացնել նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները
- հնարավորության դեպք
Նույնականացման քարտի համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ, նոր քարտը տրամադրվում է դիմելուց հետո 15-րդ աշխատանքային օրը։
Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով անդորրագիրը։
Վճարման բանկային հաշվեհամար՝ 900005162178102։
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։
Նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝
-
3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,
-
3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
-
3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։
Կորցնելու դեպքում նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝
-
3,000+40,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,
-
3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,
-
3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։
Վճարումը հնարավոր է կատարել միայն բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։
Անհրաժեշտ է գրասենյակում լուսանկարվել և հանձնել աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնահետքերը, ինչի նպատակն անձնական տվյալների տեղեկատվական բազաներում քաղաքացու նույնականացումն ապահովելն է։
-
բժշկական հաստատությունում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում,
-
հաշմանդամության, հիվանդության, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված՝ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Այս դեպքում քաղաքացու նույնականացման քարտը փոխանակելու դիմումը ներկայացնում է նրա խնամակալը կամ ներկայացուցիչը՝ նախապես առցանց հերթագրվելով և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Հղում Օրենսդրությանը
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
- «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
- «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում