BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ստանալ օդային փոխադրումների լիցենզիաներ

Օդային փոխադրումներ

Սկսել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Հայտատուին տրամադրվում է թույլտվություն՝ ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման նպատակով։
Սկսել
Դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը:
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների, և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրում
Սկսել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Հայտատուին տրամադրվում է թույլտվություն՝ ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով։
Սկսել
Օտարերկյա օդանավ շահագործողների, և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրում
Սկսել
ՀՀ օդանավ շահագործողների կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս չարտերային չվերթների իրականացման թույլտվությունների տրամադրում
Սկսել
Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնում է սույն կարգով թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստացած կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում նշված սպասարկումը կարող են իրականացնել թույլտվություն ստացած այլ կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության օդային տարածքում և դրա առանձին մասերում աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացվում է նշված գործունեությունն իրականացնելու համար թույլտվություն ստացած կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից:
Այս էջը օգտակա՞ր էր