Եթե երեխայի մոտ նկատվում են ոչ բարձր ջերմություն, թեթև փորլուծություն և թուլություն, ապա մանկաբույժի թույլտվությամբ նա կարող է պատվաստվել։
This site is new, your feedback will help us improve it.
Ի՞նչ պատվաստումներ պետք է ստանա երեխան
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են, որոնց շնորհիվ երեխան ծննդյան օրվանից սկսած կպաշտպանվի մի շարք վարակներից և հիվանդություններից։
Կանխարգելիչ պատվաստումների իրականացումը ՀՀ պետական քաղաքականությունն է, որը բնակչությանը տրամադրվում է անվճար։
Մինչև 6 տարեկան երեխայի պատվաստումների ցանկը ներկայացված է ստորև․
Ծնվելուց 0-24 ժամ հետո
Պատվաստանյութ՝ ԲՑԺ
Հիվանդություն՝ տուբերկուլյոզ
Ծնվելուց 24-48 ժամ հետո
Պատվաստանյութ՝ ՎՀԲ
Հիվանդություն՝ հեպատիտ Բ
6 շաբաթական
Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ, ՌՈՏԱ, ՊՆԵՎՄՈ
Հիվանդություններ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, պոլիոմիելիտ, հեպատիտ Բ, ռոտավիրուս, պնևմակոկ
12 շաբաթական
Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ, ՌՈՏԱ, ՊՆԵՎՄՈ
Հիվանդություններ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, հեպատիտ Բ, պոլիոմիելիտ, ռոտավիրուս, պնևմակոկ18 շաբաթական
Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ, ՊՆԵՎՄՈ
Հիվանդություններ՝ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, պոլիոմիելիտ, պնևմակոկ12 ամսական
Պատվաստանյութ՝ ԿԿԽ
Հիվանդություններ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ18 ամսական
Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ (տետրաքսիմ)
Հիվանդություններ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, հեպատիտ Բ, պոլիոմիելիտ4 տարեկան
Պատվաստանյութ՝ ԿԿԽ
Հիվանդություններ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ6 տարեկան
Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ (տետրաքսիմ)
Հիվանդություններ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, հեպատիտ Բ, պոլիոմիելիտ
Վերը նշված բոլոր պատվաստումները երեխան պետք է ստանա միայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (պոլիկլինիկա, առողջության կենտրոն, ամբուլատորիա, բուժկետ)։ Շատ կարևոր է, որ երեխան պատվաստվի՝ համաձայն վերը նշված ժամանակացույցի։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակացուցումները մի քանիսն են․
- Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են եղնջացանը, սուլող շնչառությունը, ճնշման անկումը), տվյալ պատվաստանյութով երեխան չի պատվաստվում։
- Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ-ի, չարորակ նորագայացությունների, իմունիտետը ճնշող դեղամիջոցների և ճառագայթային բուժման արդյունքում)։
- Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութով պատվաստում չի կատարվում, կամ հեպատիտ Բ-ի և տուբերկուլյոզի դեմ պատվաստում չի կատարվում 2000 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)։
Ուշադրություն
Երեխայի ծննդյան 9-րդ ամսում անհրաժեշտ է հանձնել արյան անալիզ հեմոգլոբինի տոկոսը ստուգելու համար, ինչպես նաև ստանալ նյարդաբանի խորհրդատվություն։