BETA

This site is new, your feedback will help us improve it.

Մանկապարտեզային կրթությունը Հայաստանում

Մանկապարտեզը նախադպրոցական կրթական հաստատություն է, որը նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար: Այն երեխայի կյանքում առաջին կրթական միջավայրն է, որտեղ փոքրիկները սովորում են հաղորդակցվել հասակակիցների հետ, ձեռք են բերում կյանքի առաջին հմտությունները և նախապատրաստվում դպրոցի փուլին: Մանկապարտեզում երեխաները զարգացնում են իրենց ստեղծագործական, մտավոր և ֆիզիկական ունակությունները՝ փորձառու դաստիարակների ուղղորդմամբ:

Մանկապարտեզ

Երեխան կարող է հաճախել մանկապարտեզ 2 տարեկանը լրանալուց հետո՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 

ՀՀ-ում կան 2 տեսակի մանկապարտեզներ՝ պետական և մասնավոր։

Պետական մանկապարտեզները անվճար են և աշխատում են 5-օրյա գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ։

Մասնավոր մանկապարտեզների դեպքում անհրաժեշտ է վճարել հատուկ սահմնված ամսական վարձ, որը կարող է ներառել երեխայի փոխադրումը տնից մանկապարտեզ և հակառակը, սնունդը, հավելյալ խմբակների և կրթության մեթոդների ծառայությունները, ինչպես նաև աշխատանքային օրերի քանակը՝ 6-օրյա գրաֆիկ (երկուշաբթիից շաբաթ)։

Մանկապարտեզ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հանգամանքների՝ մանկապարտեզի հեռավորությունը տնից, խմբերի չափը, դաստիարակների որակավորումը, սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի որակը, ուսումնական ծրագրերի բազմազանությունը և մեթոդաբանությունը:

Մանկապարտեզները սովորաբար աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան 08:30-ից մինչև երեկոյան 17:30-ը: Որոշ մանկապարտեզներ առաջարկում են նաև երկարացված օրվա հնարավորություն՝ մինչև երեկոյան 18:30-ը:

Մանկապարտեզում երեխաները սովորում են՝

  • հաղորդակցման հմտություններ,
  • թվերի և տառերի նախնական իմացություն,
  • նկարչություն և ձեռքի մանր մոտորիկայի զարգացում,
  • երաժշտություն և պար,
  • շրջակա միջավայրի մասին գիտելիքներ,
  • հիգիենայի կանոններ,
  • վարվեցողության նորմեր։

Մանկապարտեզում, բացի կրթական, մեթոդաբանական, դաստիարակչական և խնամքի ծառայություններից, երեխան կարող է նաև ստանալ հոգեբանի և լոգոպետի ծառայություններ՝ խնդրի առկայության դեպքում։

Ընդունելություն մանկապարտեզ

Մանկապարտեզի ընդունելության գործընթացը կարգավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ ըստ առկա տեղերի: Ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով կարող ես առցանց դիմում ներկայացնել և երեխային հերթագրել մանկապարտեզում։ Համակարգը գործում է թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

Երեխային մանկապարտեզ հերթագրելու առցանց դիմումում անհրաժեշտ է ներկայացնել․

Երեխային մանկապարտեզում հերթագրելու դիմում կարող ես ներկայացնել ամբողջ տարվա ընթացքում, քանի որ ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում։

Երեխային առցանց հերթագրել մանկապարտեզում
Սկսել

Ընդունելությունը կազմակերպելիս՝ առաջնահերթությունը տրվում է․

  • առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ 3 և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի երեխաներին,
  • կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին,
  • տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին,
  • տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին:

Դիմումը ենթակա է մերժման, եթե․

  • ծնողի կողմից ներկայացված տվյալները լիարժեք չեն և չեն համապատասխանում իրականությանը,
  • ծնողը գրավոր հրաժարվում է երեխայի հերթից,
  • հերթը հասնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծնողի տրամադրված կոնտակտային տվյալների միջոցով (հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե) հնարավոր չի լինում կապ հաստատել ծնողի հետ, որի վերաբերյալ հիմքերը և տվյալները, ի դեպ, պապհպանվում են համակարգում առնվազն 1 տարի ժամկետով։

Մանկապարտեզ ընդունելության համար հնարավոր է, որ ներկայացնես նաև․

  • լուսանկար՝ 3x4 չափսի,
  • երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք,
  • երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ վկայագիր:

Երեխան կարող է զրկվել մանկապարտեզ հաճախումից, եթե ուսումնական տարվա ընթացքում 75 աշխատանքային օր բացակայել է։

Մանկապարտեզում երեխաների տարիքային խմբերը ձևավորվում են հետևյալ կերպ․

  • 2-3 տարեկան՝ 20 երեխա,
  • 3-4 տարեկան՝ 30 երեխա,
  • 4-5 տարեկան՝ 30 երեխա,
  • 5-6 տարեկան՝ 30 երեխա։

Ուշադրություն

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված երեխաների ընդհանուր թվի 10%-ը:

Աջակցության ծրագրեր

Գործում են տարբեր աջակցության ծրագրեր սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ 

Կրթություն

Support program
Ստանալ ուսուցում մանկապատանեկան մարզադպրոցներում
Իմանալ ավելին

Աջակցության կենտրոներ

Support program
Դիմել երեխաների աջակցության ցերեկային կենտրոններ
Իմանալ ավելին

Ընտանեկան նպաստներ

Support program
Դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար
Սկսել
Support program
Դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար
Սկսել
Support program
Դիմել երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը ստանալու համար
Սկսել
Support program
Ստանալ հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու համար տրվող աջակցություն
Սկսել
Support program
Ստանալ երեխա ունեցող ընտանիքին տրվող աջակցություն՝ մարզում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար
Սկսել

Բուժօգնություն

Support program
Ստանալ մինչև 18 տարեկան անձանց տրամադրվող հիվանդանոցային բուժօգնություն
Իմանալ ավելին
Support program
Ստանալ անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ
Իմանալ ավելին
Support program
Ստանալ պետական պատվերով բժշկական օգնություն ու սպասարկում
Իմանալ ավելին

Անշարժ գույք

Support program
Դիմել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին
Իմանալ ավելին
Was this page useful?