BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ հատուկ կացության կարգավիճակ

Այս ուղեցույցի նպատակն է տեղեկություններ տրամադրել Հայաստանում հատուկ կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ։ 

Հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների: Հատուկ  կացության կարգավիճակը շնորհվում է ՀՀ վարչապետի կարգադրությամբ։

Հայաստանում հատուկ կացության պայմանները

Հատուկ կացության կարգավիճակ ստացող անձին տրվում է հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և բնակվել ՀՀ-ում առանց մուտքի վիզայի:

Հատուկ կացության անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով և կարող է տրվել մեկից ավելի անգամ։

Հատուկ կացության կարգավիճակ ստացող օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ՝ բացառությամբ ընտրական իրավունքի և ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու պարտականության։

ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն։

Հասցե՝ Կարապետ Ուլնեցու 31/1, Երևան 0037

Աշխատանքային օրեր՝ Երկ, Երք, Չրք, Հնգ 09։00-17։00, Ուրբ՝ 10։00-17։00 

Ընդիմջում՝ 14։00-15։00 

Օտարերկրյա պետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը անձամբ կամ պատվիրված փոստով պետք է ներկայացնել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ

Եթե բնակության պետությունում չկա Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսություն, ապա դիմողը կարող է կապ հաստատել Հայաստանի Հանրապետության մոտակա ներկայացուցչությունների հետ։

Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանում դիմելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում անձնագրային և վիզաների վարչության (տարածված է նաև ОВИР անվանումը) պետի անունով,

  • դիմում-հարցաթերթիկ և դրա պատճենը (3 օրինակից),

  • ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ՝ ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, ՀՀ հատուկ անձնագիր, սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը (4 օրինակից),

  • ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ (4 օրինակից),

  • անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը և պատճենը (3 օրինակից),

  • 5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար,

  • պետական տուրքի վճարման անդորրագիր (պետական տուրքի չափ՝ 150,000 դրամ): Հատուկ կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կարելի է վճարել տեղում՝ POS տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝900005162111)։

Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակ ստանալու համար անձամբ կամ պատվիրված փոստով պետք է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված դիմում-հարցաթերթիկ,

  • Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

    • ներկա և նախկին (եթե կա այդպիսին) քաղաքացիության մասին,
    • հատուկ կացության կարգավիճակի համար դիմելու դրդապատճառները,
    • մասնագիտության և աշխատանքի մասին,
    • Հայաստան կատարած այցերի մասին,
    • Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած կացության կարգավիճակների մասին (եթե այդպիսիք եղել են),
    • դատվածության առկայության մասին,
  • անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

  • 3.5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար,

  • ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը (մինչև 18 տարեկան անձանց դեպքում պետական տուրք չի գանձվում)։ Պետական տուրքը կարելի է վճարել առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

Որպես ազգությունը հաստատող փաստաթուղթ պետք է ներկայացվի ստորև նշվածներից որևէ մեկը՝

  • եկեղեցական կառույցի կողմից տրված մկրտության վկայական՝ հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի՝ ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

  • ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ՝ տրված օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից և հաստատված ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ,

  • ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ՝ հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,

  • ծնողի (կամ պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ: Այս փաստաթղթերի հետ ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:

Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը, ծննդյան վկայականը:

Որպես ազգությունը հաստատող փաստաթուղթ պետք է ներկայացվի ստորև նշվածներից որևէ մեկը՝

  • եկեղեցական կառույցի կողմից տրված մկրտության վկայական՝ հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի՝ ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

  • ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ՝ տրված օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից և հաստատված ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ,

  • ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ՝ հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,

  • ծնողի (կամ պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ: Այս փաստաթղթերի հետ ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:

Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը, ծննդյան վկայականը:

Անչափահաս լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը։

Դիմումը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը։

Առցանց ամրագրել այց հատուկ անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու համար Հայաստանում
Սկսել
Առցանց ամրագրել այց հատուկ անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու համար արտերկրում
Սկսել

Հատուկ անձնագրի տրամադրումը, փոխանակումը կամ դիմումի մերժումը

Հատուկ անձնագիրը տրամադրվում է մինչև 60 օրվա ընթացքում։

Եթե անձը կորցրել է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, կամ այն այլևս պիտանի չէ օգտագործման համար, ապա կարող է ստանալ նոր հատուկ անձնագիր՝ Հայաստանում դիմելով անձնագրային վարչություն (տարածված է նաև ОВИР անվանումը), իսկ արտասահմանում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (արտասահմանում փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել անձամբ կամ պատվիրված փոստով)։

Հայաստանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում անձնագրային և վիզաների վարչության (տարածված է նաև ОВИР անվանումը) պետի անունով,
  • ազգային անձնագրի` նկարով, անձնական և վավերականության տվյալներով էջերի լուսապատճենները,

  • բաց ֆոնով երկու հատ 35x45մմ չափսի գունավոր լուսանկար,

  • կորած հատուկ անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),

  • Հայաստանի Հանրապետության նոր հատուկ անձնագրի համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (75,000 ՀՀ դրամ): պետական տուրքը կարելի է վճարել տեղում՝ POS տերմինալի կամ առցանց՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝900005162111)։

Արտասահմանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

Առցանց ամրագրել այց հատուկ անձնագիրը փոխանակելու համար Հայաստանում
Սկսել
Առցանց ամրագրել այց հատուկ անձնագիրը փոխանակելու համար արտասահմանում
Սկսել

ՀՀ հատուկ անձնագիրը տրվում է նույն վավերականությամբ, ինչ եղել է կորցված կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիրը։

Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե նա արտաքսվել է ՀՀ-ից կամ զրկվել կացության կարգավիճակից, կատարել է հանցագործություն, կամ նպատակ ունեցել վնաս հասցնելու ՀՀ-ի պետական անվտանգությանը, սահմանով ապօրինի զինամթերք կամ թմրանյութեր տեղափոխել, ինքն իր մասին կեղծ տեղեկություններ հաղորդել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր