BETA

This site is new, your feedback will help us improve it.

Դպրոցական կրթությունը Հայաստանում

Ուղեցույցի օգնությամբ կտեղեկանաս դպրոց ընդունելության կարգի, հերթագրամն պայմանների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման մասին։ Ինչպես նաև կիմանաս, թե աջակցության ինչ ծրագրեր են գործում դպրոցականների և իրենց ընտանիքիների համար։

Դպրոց

ՀՀ-ում միջնակարգ կրթությունը նախատաեսված է 6-18 տարեկան աշակերտների համար և իրականացվում է եռաստիճան համակարգով՝ տարրական, միջին և ավագ դպրոց: Դպրոցից աշակերտները ստանում են հիմնական գիտելիքներ, ինչպես նաև կարողություններ իրենց հետագա կրթությունը շարունակելու կամ մասնագիտական գործունեություն սկսելու համար։ Գործում են պետական և ոչ պետական (մասնավոր) հանրակրթական դպրոցներ: 

Դպրոցական կրթությունը բաղկացած է 3 կրթական օղակից․

  • տարրական դպրոց՝ 1-4 դասարան,
  • միջին դպրոց՝ 5-9 դասարան,
  • ավագ դպրոց՝ 10-12 դասարան։

Հայաստանում գործում են պետական և ոչ պետական (մասնավոր) հանրակրթական դպրոցներ: Առկա են նաև մասնագիտացված դպրոցներ՝ արվեստի, սպորտի, լեզուների խորացված ուսուցմամբ: Գործում են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցներ և ներառական կրթություն իրականացնող հաստատություններ:

Դպրոցի ընտրության հարցում կարող ես հաշվի առնել մի շարք գործոններ՝ դպրոցի հեռավորությունը բնակության վայրից, ուսումնական ծրագրերի առանձնահատկությունները, մանկավարժական կազմի որակավորումը, նյութատեխնիկական բազան: Պետական դպրոցներում առաջնահերթությունը տրվում է տվյալ դպրոցի տարածքում բնակվող երեխաներին:

Ընդունելություն դպրոց

Առաջին դասարան ընդունելությունը սկսվում է տվյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Երեխաների օրինական ներկայացուցիչները կարող են դիմում ներկայացնել թե՛ առցանց եղանակով, թե՛ անմիջականորեն դպրոցում: Մյուս դասարանների համար ընդունելությունն իրականացվում է ազատ տեղերի առկայության դեպքում:

Երեխային կարող ես հերթագրել դպրոցում, եթե նրա 6 տարին լրացել կամ լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է: Ընդունելության ժամանակ երեխայի գիտելիքների ստուգումն արգելվում է։

Երեխային դպրոցում հերթագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարը (ՀԾՀ)։ 

Երեխային հերթագրել դպրոցում
Սկսել

Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է՝

  • տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին,
  • դպրոցից մինչև տուն քայլելով հասանելի տարածքում բնակվող՝ անապահով ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխային կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին (այս դեպքում դիմումը և Միասնական սոցիալական ծառայության կողմից տրամադրած համապատասխան տեղեկանքը պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեին),
  • ՀՀ տարածքում ներքին գործուղմամբ առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին,
  • տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։

Ընդունելությունը կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

Այլ դպրոցից տեղափոխվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև սովորողի անձնական գործը և տեղեկանք՝ գնահատականների մասին:

Բաժինը կազմվել է համաձայն՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 25-ի N 132-Ն հրամանի։

Դպրոցի ընդունելությունը կարող է մերժվել հետևյալ դեպքերում, եթե․

  • դպրոցում առկա չեն ազատ տեղեր,
  • ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծ, 
  • երեխայի տարիքը չի համապատասխանում տվյալ դասարանի համար սահմանված տարիքային շեմին:

Աշակերտը կարող է ազատվել դպրոցից հետևյալ դեպքերում.

  • ծնողի դիմումի համաձայն՝ այլ դպրոց տեղափոխվելու պատճառով,
  • հիվանդության պատճառով՝ բժշկական եզրակացության հիման վրա,
  • կրթությունն այլ ձևով շարունակելու դեպքում (տնային ուսուցում, հեռավար կրթություն)։

Ուսումնական տարի և ծրագրեր

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է մայիսի վերջին: 

Դասաժամը տևում է 45 րոպե։ Շաբաթական դասաժամերի քանակը տարբերվում է՝ ըստ դասարանների. առաջին դասարանում այն կազմում է 22-23 դասաժամ, իսկ ավագ դասարաններում հասնում է 34-36 դասաժամի:

Տարրական դպրոցում երեխաները սովորում են հիմնական առարկաներ․

  • մայրենի լեզու,
  • մաթեմատիկա,
  • ես և շրջակա աշխարհը,
  • կերպարվեստ,
  • երաժշտություն,
  • ֆիզկուլտուրա: 

Միջին դպրոցում ավելանում են նոր առարկաներ․

  • օտար լեզուներ,
  • բնագիտություն,
  • հայոց պատմություն,
  • աշխարհագրություն,
  • ինֆորմատիկա: 

Ավագ դպրոցում ուսուցումը դառնում է հոսքային․

  • հումանիտար,
  • բնագիտական
  • կամ ընդհանուր հոսքերով:

Աշակերտը չի փոխադրվում հաջորդ դասարան․ եթե․

  • քննություններից ստացել է անբավարար գնահատականներ,
  • 200 ժամից ավելի բացակայել է դասերից։

Դասագրքերի տրամադրում

Պետական հանրակրթական դպրոցների տարրական օղակի 1-4 դասարանի աշակերտները դասագրքերը ստանում են անվճար։ Դասագրքերը տրամադրվում են ուսումնական տարվա սկզբում և պետք է վերադարձվեն ուսումնական տարվա վերջում՝ պատշաճ վիճակում: Դասագրքերի տրամադրման և պահպանման գործընթացը կարգավորվում է հստակ կանոններով, որոնք ներկայացված են ստորև:

Անվճար դասագրքեր կարող են ստանալ․

  • տարրական օղակի (1-4-րդ դասարան) աշակերտները,
  • ազգային փոքրամասնություններ ներկայացնող աշակերտները
  • բրալյան գրից օգտվող աշակերտները (տեսողության խնդիրներ ունեցող)։

Վճարովի դասագրքեր ստանում են 5-12-րդ դասարանի (միջին և ավագ դպրոց) աշակերտները։
Յուրքանչյուր տարվա համար կրթության գիտության նախարարությունը սահմանում է վճարովի դասագրքերի համար համապատասխան դրույքաչափերը, որոնք տատանվում են 120-610 դրամի սահմաններում` կախված առարկայից և դասարանից։

Դասագրքերի վճարիներից փոխհատուցում կարող են ստանալ սոցիալապես անապահով և սոցիալական աջակցություն (նպաստներ) ստացող ընտանիքի երեխաները։ Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել այն դպրոց, որտեղ հաճախում է երեխան։

 

Support program
Ստանալ դասագրքերի վարձավճարների փոխհատուցում
Իմանալ ավելին

Դասագրքերը տրամադրվում են ուսումնական տարվա սկզբում՝ սեպտեմբերի 1-ից սկսած: Դպրոցները պարտավոր են ապահովել, որ բոլոր աշակերտները ստանան իրենց դասագրքերը մինչև դասերի մեկնարկը:

Դասագրքերի բաշխումը կատարվում է դասղեկների միջոցով: Յուրաքանչյուր դասարանի համար կազմվում է հանձնման-ընդունման ակտ, որտեղ նշվում են տրամադրված դասագրքերի անվանումները և քանակը:

Աշակերտը պարտավոր է․

  • պահպանել դասագրքերը պատշաճ վիճակում,
  • չվնասել և չկորցնել դրանք,
  • ուսումնական տարվա վերջում վերադարձնել դպրոցին։

Դասագրքի վնասման կամ կորստի դեպքում ծնողը պարտավոր է․

  • տեղեկացնել դասղեկին,
  • փոխհատուցել դասագրքի արժեքը
  • կամ ձեռք բերել նույն դասագրքի նոր օրինակ։

Ո՛չ, դասագրքերում արգելվում է․

  • կատարել նշումներ,
  • ընդգծել տեքստը,
  • գրել մեկնաբանություններ։

Այս ամենը կհամարվի դասագրքի վնասում:

Անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել դասղեկին և ներկայացնել թերությունը։ Դպրոցը պարտավոր է փոխարինել թերի դասագիրքը։

Բաժինը կազմվել է համաձայն՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի։

Արձակուրդներ

ՀՀ հանրակրթական դպրոցներում նախատեսված են տարեկան 4 արձակուրդային շրջաններ։ Արձակուրդները կազմակերպվում են՝ հաշվի առնելով տարբեր տարիքային խմբերի աշակերտների կարիքները։ Տարրական դպրոցի աշակերտները, ի տարբերություն ավելի բարձր դասարանների, օգտվում են լրացուցիչ արձակուրդից։ Ստորև ներկայացված է մանրամասն տեղեկատվություն դպրոցական բոլոր արձակուրդների ժամանակացույցի և պայմանների վերաբերյալ։

Աշնանային արձակուրդները սովորաբար տրվում են հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում և տևում են մեկ շաբաթ:

Ձմեռային արձակուրդները սկսվում են դեկտեմբերի վերջին շաբաթից և տևում են 2 շաբաթ՝ ներառելով Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոները: Տարրական դպրոցի աշակերտները ձմեռային արձակուրդների ընթացքում ունեն հավելյալ 2 շաբաթ արձակուրդ։

Գարնանային արձակուրդները տրվում են մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ և տևում են մեկ շաբաթ:

Ամառային արձակուրդը սկսվում է մայիսի վերջից և տևում է մինչև օգոստոսի 31-ը՝ ընդհանուր առմամբ 3 ամիս:

Տարրական դասարանների դպրոցականները լրացուցիչ արձակուրդներ ունեն՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները և հանգստի լրացուցիչ կարիքը։

Դպրոցը կարող է փոքր ճշգրտումներ կատարել՝ պայմանավորված տվյալ տարվա օրացույցով կամ եղանակային պայմաններով, սակայն պետք է պահպանվի արձակուրդների ընդհանուր տևողությունը:

Արձակուրդների ճշգրիտ ժամկետները հայտարարվում են․

  • ուսումնական տարվա սկզբում,
  • դպրոցի պաշտոնական կայքէջում,
  • դասղեկների միջոցով,
  • դպրոցական օրագրերում։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա արձակուրդների ժամանակացույցը հատատվում է կրթության, գիտության, սպրոտի և մշակույթի նախարարի կողմից։

Անվանական կրթաթոշակ

Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում տաղանդավոր աշակերտների խրախուսմանը: Պետական աջակցության կարևոր ձևերից է անվանական կրթաթոշակների տրամադրումը՝ առարկայական օլիմպիադաներում հաջողություններ գրանցած աշակերտներին: Կրթաթոշակների չափը տատանվում է 5,000-ից մինչև 25,000 դրամի սահմաններում՝ կախված օլիմպիադայի մակարդակից և գրանցած արդյունքից:

Անվանական կրթաթոշակը պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցություն է հանրակրթական դպրոցների օլիմպիադաներում հաջողություններ գրանցած աշակերտներին։

Կրթաթոշակ կարող են ստանալ այն աշակերտները, ովքեր՝

  • հաղթել են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերում,
  • մասնակցել կամ հաղթել են միջազգային օլիմպիադաներում,
  • հաղթել են միջազգային այլ օլիմպիադաներում, որտեղ մասնակցել են առնվազն 15 երկրներ։

Հանրապետական օլիմպիադայի դեպքում․

  • առաջին տեղ - 10,000 դրամ,
  • երկրորդ տեղ - 7,500 դրամ,
  • երրորդ տեղ - 5,000 դրամ։

Միջազգային առարկայական օլիմպիադայի դեպքում․

  • ոսկե մեդալ - 25,000 դրամ,
  • արծաթե մեդալ - 20,000 դրամ,
  • բրոնզե մեդալ - 15,000 դրամ,
  • գովասանագիր - 12,000 դրամ,
  • մասնակցություն - 10,000 դրամ։

Այլ միջազգային օլիմպիադայի դեպքում՝

  • ոսկե մեդալ - 15,000 դրամ,
  • արծաթե մեդալ - 10,000 դրամ,
  • բրոնզե մեդալ - 7,500 դրամ։

Դպրոցը դիմում է ներկայացնում ՀՀ կրթության նախարարություն՝ ներկայացնելով աշակերտի տվյալները և օլիմպիադայի արդյունքները։

Support program
Ստանալ հանրակրթական դպրոցների աշակերտների անվանական կրթաթոշակ
Իմանալ ավելին

Կրթաթոշակը տրվում է 1 տարի ժամկետով և փոխանցվում է անկանխիկ եղանակով։ Եթե աշակերտը փոխում է դպրոցը, ապա մնացած գումարը տրվում է միանվագ։

Երկարօրյա և դասապատրաստում

Հանրակրթական դպրոցներում երկարօրյա խմբերի և դասապատրաստման կազմակերպումը կարևոր բաղադրիչ է կրթական համակարգում։ Այս ծառայությունները նպաստում են երեխաների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և առօրյա զբաղվածության ապահովմանը։ Երկարօրյա խմբերում երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն կատարել տնային հանձնարարությունները մասնագետների օգնությամբ, այլև մասնակցել տարբեր զարգացնող պարապմունքների։

Երկարօրյա խումբը դպրոցական ծառայություն է, որտեղ երեխաները մնում են դասերից հետո՝ դասապատրաստման, հանգստի և զարգացնող պարապմունքների համար։

Երկարօրյա խմբերը սովորաբար գործում են դասերի ավարտից հետո՝ մինչև ժամը 17:00-ն կամ 18:00-ն։ Կոնկրետ ժամերը կարող են տարբերվել ըստ դպրոցի։

Երկարօրյա խմբում երեխաների օրը բաժանվում է հետևյալ մասերի․

  • ճաշի ընդմիջում,
  • դասապատրաստում՝ ուսուցչի հսկողությամբ,
  • հանգստի ժամ,
  • խաղային և զարգացնող պարապմունքներ,
  • թեմատիկ խմբակներ (ըստ դպրոցի հնարավորությունների և երեխայի ընտրության)։

Երկարօրյա խմբեր կարող են հաճախել հիմնականում տարրական դասարանների (1-4-րդ) աշակերտները։ Որոշ դպրոցներում հնարավոր է նաև 5-6-րդ դասարանցիների ընդգրկումը։

Պետական դպրոցներում երկարօրյա խմբերը հիմնականում անվճար են։ Սակայն ճաշի համար կարող է սահմանված լինել վճար։ Մասնավոր դպրոցներում ծառայությունը կարող է լինել վճարովի։

Այո՛, ծնողի գրավոր դիմումի հիման վրա երեխան կարող է ավելի վաղ դուրս գալ երկարօրյա խմբից, սակայն այս մասին պետք է նախապես տեղեկացնել խմբի ղեկավարին։

Գնահատման համակարգ

Հանրակրթական դպրոցներում գործում է եռաստիճան գնահատման համակարգ, որը ներառում է հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատումներ: Այս համակարգի հիմնական նպատակն է աջակցել աշակերտի անձնական աճին՝ գնահատելով ոչ միայն գիտելիքների մակարդակը, այլև նրա ընդհանուր ուսումնական կարողությունները և առաջընթացը:

Կան գնահատման 3 հիմնական տեսակ՝

  • հայտորոշիչ գնահատում - նախորոք ուսումնասիրում է աշակերտի նախնական գիտելիքները,
  • ձևավորող գնահատում - ուսուցման ընթացքում աջակցում է աշակերտի զարգացմանը,
  • ամփոփիչ գնահատում - ամփոփում է ուսումնական արդյունքները (միավորային և բնութագրող)։

Հայտորոշիչ գնահատումը կրթական գործընթացի սկզբնական փուլ է, որի նպատակն է բացահայտել աշակերտի նախնական գիտելիքները, հմտություններն ու վերաբերմունքը մինչև որևէ նոր թեմայի կամ ուսումնական փուլի սկիզբը: Օրինակ՝ նոր ուսումնական տարվա սկզբում ուսուցիչը կարող է թեստ անցկացնել՝ պարզելու աշակերտների գիտելիքների մակարդակը: Այս գնահատումը օգնում է ուսուցչին պլանավորելու ուսուցման գործընթացը և ընտրելու առավել արդյունավետ մեթոդներ:

Ձևավորող գնահատումը ուսուցման ընթացքում իրականացվող անընդհատ գործընթաց է, որի հիմնական նպատակն է աջակցել աշակերտի զարգացմանը: Այն ներառում է կառուցողական հետադարձ կապ, աշակերտի ինքնագնահատում և փոխադարձ գնահատում: Օրինակ՝ ուսուցիչը կարող է դասի ընթացքում անընդհատ հարցեր տալ, աշխատանքներ ստուգել և աջակցել աշակերտին՝ բացահայտելով նրա դժվարություններն ու աջակցելով առաջընթացին: Կարևոր է, որ այս գնահատման ժամանակ միավորներ չեն դրվում:

Ամփոփիչ գնահատումը իրականացվում է ուսումնական փուլի ավարտին՝ գնահատելու աշակերտի ուսումնական ձեռքբերումները: Այն լինում է երկու տեսակ՝ միավորային (5-12-րդ դասարաններում) և բնութագրող (1-4-րդ դասարաններում): Միավորային գնահատումն օգտագործում է 10-միավորանոց սանդղակ, որտեղ 10-ը բարձրագույն նվաճումն է: Բնութագրող գնահատումը ներկայացնում է աշակերտի ուսումնական առաջընթացի ամբողջական նկարագիրը՝ առանց թվային միավորների: Օրինակ՝ կիսամյակի կամ տարեվերջի ամփոփիչ աշխատանքներ, որոնք ցույց են տալիս աշակերտի գիտելիքների և հմտությունների մակարդակը:

Այս 3 տեսակի գնահատումների համադրումը ստեղծում է ուսումնական գործընթացի համապարփակ և արդյունավետ համակարգ: Հայտորոշիչ գնահատումը օգնում է նախապատրաստել ուսուցման գործընթացը, ձևավորող գնահատումը՝ աջակցել աշակերտի անընդհատ զարգացմանը, իսկ ամփոփիչ գնահատումը՝ ամրագրել ձեռք բերված արդյունքները: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ուսուցչին լինել ավելի ճկուն, անձնակենտրոն և արդյունավետ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի անհատական առանձնահատկությունները:

  • Կիրառվում է 5-12-րդ դասարաններում,
  • օգտագործվում է 10-միավորանոց սանդղակ,
  • 10 միավորը ներկայացնում է ամենաբարձր գնահատական,
  • միավորները դրվում են էլեկտրոնային դասամատյանում,
  • գնահատումը կատարվում է տարբեր ձևերով՝ թեստ, բանավոր հարցում, գրավոր աշխատանք և այլն։

Բնութագրող գնահատումը կիրառվում է 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում։ Նպատակն է ստեղծել աշակերտի զարգացման ամբողջական պատկեր՝ գնահատելով ոչ միայն արդյունքը, այլ նաև աշակերտի գործունությունը և հաշվի առնելով աշակերտի նախաձեռնողականությունը և ակտիվությունը։ 

Գնահատման նպատակն է․

  • բացահայտել աշակերտի կարողունակությունների զարգացման աստիճանը,
  • խթանել ուսումնական գործունեությունը,
  • վերահսկել և բարելավել ուսուցման գործընթացը,
  • ստեղծել անձնակենտրոն և արդարացի կրթական միջավայր։

Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձևավորվում է հետևյալ կերպ.

  • որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը, և այն մոտարկվում է ամբողջ թվով,
  • ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը,
  • եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը,
  • սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած 2 կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով։
Բաժինը կազմվել է համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի՝ 2023 թվականի փետրվարի 24-ի N 11-ն հրամանի։

Արտադպրոցական կրթություն

ՀՀ-ում գործում են ավելի քան 400 արտադպրոցական հաստատություններ, և ավելի քան 100,000 աշակերտ արտադպրոցական հաստատությունների աշակերտ են։

Արտադպրոցական կրթությունը կարևոր օղակ է երեխաների անձնական զարգացման գործում՝ ընձեռելով հնարավորություն բացահայտելու իրենց ընդունակությունները և հետաքրքրությունները հիմնական դպրոցական ծրագրից դուրս: Այն ներառում է մշակութային, մարզական և կրթական տարբեր ուղղություններ՝ նպաստելով աշակերտների համակողմանի զարգացմանը և ստեղծագործական ներուժի աճին:

Արտադպրոցական կրթությունը լրացուցիչ կրթական համակարգ է, որը՝

  • լրացնում է հիմնական դպրոցական կրթությունը,
  • նպաստում է երեխաների անձնական զարգացմանը,
  • օգնում է հետաքրքրությունների և ընդունակությունների բացահայտմանը,
  • իրականացվում է արտադպրոցական հաստատություններում՝ դպրոցից դուրս։

Արտադպրոցական հաստատություններ են հանդիսանում․

մշակութային հաստատություններ

  • մանկական արվեստի դպրոցներ,
  • երաժշտական դպրոցներ,
  • թատերական և կինո ստուդիաներ,
  • պարի դպրոցներ։

Գարզական հաստատություններ

  • մանկական մարզական դպրոցներ,
  • մարզաձևերի մասնագիտացված դպրոցներ,
  • մարզական ակումբներ և խմբակներ։

Գիտակրթական հաստատություններ

  • տեխնիկական ստեղծագործության կենտրոններ,
  • ռոբոտաշինության դպրոցներ,
  • ծրագրավորման դպրոցներ,
  • էկոլոգիական և բնապահպանական կենտրոններ,
  • օտար լեզուների դպրոցներ։

Ընդունելության կարգը սովորաբար ներառում է․

  • անվճար հիմունքներով ընդունելություն,
  • նախնական ստուգարք կամ լսարանային փորձություն,
  • ծնողների և երեխայի անձնական հետաքրքրության հաշվառում,
  • տարիքային սահմանափակումներ կամ խմբերի կոմպլեկտավորում,
  • բժշկական տեղեկանքի և անձնագրային տվյալների ներկայացում։

Արտադպրոցական կրթությունը կարևոր է հետևյալ պատճառներով․

  • աջակցում է երեխայի համակողմանի զարգացմանը,
  • նպաստում է հետաքրքրությունների բացահայտմանը,
  • զարգացնում է սոցիալական հմտություններ,
  • օգնում է ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանը,
  • կանխարգելում է վատ սովորությունները։

Ավարտական քննություններ

ՀՀ հանրակրթական համակարգում ավարտական քննությունները կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ են, որոնք իրականացվում են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում՝ պետական չափորոշիչներին համապատասխան: Այս քննությունները նպատակաուղղված են աշակերտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատմանը:

Քննությունները սովորաբար անցկացվում են մայիս-հունիս ամիսներին՝ ուսումնական տարվա ավարտին:

Ավարտական քննություններ իրականացվում են՝

  • 4-րդ դասարանում (տարրական դպրոց),
  • 9-րդ դասարանում (հիմնական դպրոց),
  • 12-րդ դասարանում (ավագ դպրոց):

4-րդ դասարանում անցկացվում են ստուգողական աշխատանքներ մաթեմատիկա (գրավոր թեստ) և հայոց լեզու (գրավոր թեստ) առարկաներից։ Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև՝ ռուսաց լեզու (բանավոր): Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար ստուգում է կազմակերպվում նաև մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

Քննությունը տևում է մոտավորապես 1-2 ժամ։

4-րդ դասարանում քննությունները ավելի շատ ստուգողական բնույթ են կրում, այլ ոչ թե ավարտական:

9-րդ դասարանի քննություններն են․

  • հայոց լեզու (գրավոր թեստ),
  • գրականություն (բանավոր),
  • hայոց պատմություն (բանավոր),
  • մաթեմատիկա (գրավոր թեստ),
  • բնագիտություն (գրավոր, թեստ),
  • ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն (սովորողի ընտրությամբ), 
  • օտար լեզու,
  • ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում):


Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից (բանավոր՝ քննաշրջանի ընթացքում):


Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները «Հայոց լեզվու» առարկայի կենտրոնացված քննությունը հանձնում են իրենց դպրոցներում, իսկ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողի ընտրության:

Հարկ է նշել, որ յուրաքանչյոր ուսումնական տարի քննությունների ցանկը կարող է փոփոխվել՝ համաձայն կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի հրամանի։

12-րդ դասարանի աշակերտները հանձնում են հետևյալ քննությունները․

  • հայոց լեզու և հայ գրականություն (գրավոր թեստ),
  • հայոց պատմություն (գրավոր, թեստ),
  • մաթեմատիկա (գրավոր թեստ),
  • Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում),
  • ռուս գրականություն (բանավոր)` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար,
  • մայրենի լեզու և գրականություն (բանավոր)` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

Հարկ է նշել, որ յուրաքանչյոր ուսումնական տարի քննությունների ցանկը կարող է փոփոխվել՝ համաձայն կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի հրամանի։

Քննություններում գործում է 20 միավորանոց համակարգ, որտեղ․

  • 18-20 միավորը՝ գերազանց,
  • 13-17 միավորը՝ լավ,
  • 8-12 միավորը՝ բավարար,
  • 0-7 միավորը՝ անբավարար։

9-րդ դասարանի ավարտական քննություններից հետո՝

  • դպրոցական միջին առաջադիմություն,
  • մրցույթային հիմունքներով ընդունելություն,
  • ազատ տեղերի առկայություն։

Աշակերտները ստանում են՝

  • 9-րդ դասարան՝ հիմնական կրթության վկայական,
  • 12-րդ դասարան՝ միջնակարգ կրթության ատեստատ։
Բաժինը կազմվել է համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-ն և 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 164-Ն որոշումների։

Ավագ դպրոց

Ավագ դպրոց ընդունվելու գործընթացը կարգավորվում է հստակ ընթացակարգով: Դիմորդները պետք է ներկայացնեն հիմնական կրթության վկայական, անցնեն հնարավոր ընդունելության քննություններ և ընտրեն իրենց նախընտրած հոսքային ուղղությունը: Այս բաժնում ներկայացված են ընդունելության պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ընթացակարգային մանրամասները:

Ավագ դպրոց կարող են դիմել հանրակրթական դպրոցի (9-րդ դասարանի) շրջանավարտները, ովքեր ստացել են հիմնական կրթության վկայական: Դիմորդի տարիքը չպետք է գերազանցի 18 տարեկանը:

Դիմումների ընդունումը սկսվում է հիմնական դպրոցի ավարտից հետո՝ հունիսի սկզբին: Դիմումները հնարավոր է ներկայացնել նախընտրած ավագ դպրոցի ընդունող հանձնաժողովին՝ ներկայացնելով պահաջվող փաստաթղթերը։

Անհրաժեշտ են՝

  • հիմնական կրթության վկայականի բնօրինակը,
  • անձնագիրը կամ ծննդյան վկայականը,
  • 3x4 չափսի լուսանկար,
  • դիմում՝ լրացված ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից
  • բժշկական տեղեկանք։

ՀՀ-ում գործում են մոտ 120 ավագ դպրոց։ 

Մարզերում և Երևանում գործող ավագ դպրոցների հասցեները և կոնտակտային տվայլները ներկայացված են ցանկում։

Ավագ դպրոցում ուսուցումը դառնում է հոսքային․

  • հումանիտար,
  • բնագիտական,
  • կամ ընդհանուր հոսքորով։

Դիմորդը կարող է ընտրել հումանիտար, բնագիտական կամ ընդհանուր հոսք՝ հիմնվելով իր նախասիրությունների և ապագա մասնագիտական կողմնորոշման վրա: Հոսքի ընտրությունը նշվում է դիմումի մեջ:

Հիմնականում ընդունելությունը կատարվում է հիմնական կրթության վկայականի գնահատականների հիման վրա: Սակայն որոշ մասնագիտացված ավագ դպրոցներ կարող են անցկացնել լրացուցիչ թեստավորում կամ հարցազրույց:

Մրցութային իրավիճակում առաջնահերթությունը տրվում է ավելի բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին: Հաշվի են առնվում նաև առարկայական օլիմպիադաներում ունեցած հաջողությունները:

Այո, հնարավոր է փոխել ավագ դպրոցը կամ հոսքային դասարանը՝ ներկայացնելով համապատասխան դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Փոփոխությունը կատարվում է թափուր տեղերի առկայության դեպքում:

Աջակցության ծրագեր

Պետությունը տրամադրում է անվճար դասագրքեր տարրական դպրոցի բոլոր աշակերտներին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Գործում է նաև աջակցություն հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ինչպես նաև տրանսպորտային փոխհատուցում հեռավոր բնակավայրերի երեխաների համար:

Կրթություն

Support program
Ստանալ դասագրքերի վարձավճարների փոխհատուցում
Իմանալ ավելին

Արտադպրոցական կրթություն

Support program
Ստանալ ուսուցում մանկապատանեկան մարզադպրոցներում
Իմանալ ավելին
Support program
Դիմել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրին
Իմանալ ավելին

Կրթաթոշակ

Support program
Ստանալ հանրակրթական դպրոցների աշակերտների անվանական կրթաթոշակ
Իմանալ ավելին

Տրանսպորտ

Support program
Ստանալ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում
Իմանալ ավելին

Ժամանց

Support program
Դիմել «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին
Իմանալ ավելին

Բուժօգնություն

Support program
Ստանալ մինչև 18 տարեկան անձանց տրամադրվող հիվանդանոցային բուժօգնություն
Իմանալ ավելին
Support program
Ստանալ անվճար և համավճարով ատամնաբուժական ծառայություններ
Իմանալ ավելին
Support program
Ստանալ պետական պատվերով բժշկական օգնություն ու սպասարկում
Իմանալ ավելին

Հաշմանդամություն

Support program
Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ
Իմանալ ավելին
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից։
Was this page useful?