BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ի՞նչ պայմանագրեր են կնքվում և ի՞նչ վկայականներ են տրվում բնակարանի ձեռքբերման ժամանակ

Այս ուղեցույցում ներկայացված են բնակարանի ձեռքբերման ընթացքում գնման և սեփականության իրավունքի պայմանագրերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև՝ վկայականների տրամադրման ընթացակարգերի, պահանջվող փաստաթղթերի և դիմելու կարգի մասին մանրամասն նկարագրություն՝ համապատասխան ծառայություններով։

Բնակարանի գնման իրավունքի պայմանագիր

Հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում կնքվում է ոչ թե բնակարանի առուվաճառքի, այլ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր (կարող է տարբեր անվանումներ ունենալ), որի հիման վրա է ապագայում գրանցվում անշարժ գույքը՝ սեփականության իրավունքով։

Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը․

  • եռակողմ է, ստորագրվում է գույքը ձեռք բերողի, բանկի և կառուցապատողի միջև,
  • իրավական առումով համարժեք է բնակարանի առուվաճառքի պայմանագրին,
  • սահմանում է շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորությունը, իսկ պայմանագրի լուծման դեպքում՝ կառուցապատողի կողմից կանխավճարի վերադարձման ձևը:

Բնակարանի գնման իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը (տրամադրվում է կառուցապատողի կողմից),
  • պետական տուրքի վճարման կտրոնը։

Բնակարանաի գնման իրավունքի գրանցման համար գանձվում է պետական գրանցման ծառայության վճար՝ 50,000 դրամ, պետական տուրքի վճար՝ 3,000 դրամ։ Իրավունքի վկայականը տրամադրվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։

Ցանկության դեպքում գրանցումը կարող ես կատարվել նաև արագացված կարգով՝ հավելավճարի դիմաց․

  • 100,000 դրամ՝ 3 աշխատանքային օրում,
  • 150,000 դրամ՝ 2 աշխատանքային օրում,
  • 300,000 դրամ՝ 2 ժամում։
Առցանց դիմել բնակարանի գնման իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելու համար
Սկսել
Ֆիզիկապես դիմել նոտարական գրասենյակ բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը ստորագրելու համար
Իմանալ ավելին

Բնակարանի գնման իրավունքի պետական գրանցման մասին ծանուցումն ուղարկվում է դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին, իսկ գնման իրավունքի վկայականը՝ էլեկտրոնային փոստի հասցեին դիմումից հետո 4 աշխատանքային օր անց։

Ծանուցմամբ նշվում են իրավունքի գրանցման համարը և գաղտնաբառը, որոնց միջոցով Կադաստրի կոմիտեի կայքում կարող ես առցանց ստուգել նշված գույքի վերաբերյալ տեղեկատվությունը։

Բնակարանի վաճառքի պայմանագիր

Բնակարանի ձեռքբերումը Կադաստրի պետական կոմիտեում իրականացնելու դեպքում կնքվում է անշարժ գույքի վաճառքի պայմանագիր։

Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքվում է 2 գրավոր օրինակից և հաստատվում կողմերի ստորագրությամբ։

Ֆիզիկապես դիմել Կադաստրի կոմիտե բնակարանի վաճառքի պայմանագիրը կնքելու համար
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել նոտարական գրասենյակ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը կնքելու համար
Իմանալ ավելին

Սեփականության իրավունքի վկայական

Բնակարանի սեփականության իրավունքի վկայականը փաստաթուղթ է, որը հավաստում է տվյալ հասցեում կառուցված տարածքի նկատմամբ քո իրավունքները՝ որպես սեփականատեր։

Վկայականը ստանալուց հետո դու կարող ես՝ 

Միանվագ վճարման միջոցով բնակարանը ձեռք բերելու դեպքում վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո անմիջապես կարող ես դիմել սեփականության իրավունքը գրանցելու համար։ Դա կարող ես կատարել Կադաստրի կոմիտեում կամ նոտարական գրասենյակում։

Նկատի ունեցիր, որ նոտարական գրասենյակ դիմելու դեպքում գործընթացքը կարող է տևել ավելի երկար, քան օրենքով սահմանված ժամկետն Է (3 աշխատանքային օր)։   

 

Բնակարանը հիպոթեքային վարկով նորակառույց շենքում ձեռք բերելու դեպքում դու պետք է սպասես, մինչև կառուցապատողը շենքի կառուցումն ավարտի և համապատասխան մարմնից ստանա ավարտական ակտը (շահագործման թույլտվություն), որից հետո կարող ես արդեն դիմել նոտարական գրասենյակ բնակարանի սեփականության վկայականը ստանալու համար։

Սովորաբար կառուցապատող ընկերությունն ինքն է պայմանավորվում նոտարական գրասենյակների հետ և քեզ տեղեկացնում է սեփականության իրավունքի գրացման տեղի և ժամկետների մասին։

Սեփականության իրավունքի գրանցման մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հետևողականորեն կապ պահպանիր քո բնակարանի կառուցապուտումն իրականացնող ընկերության հետ։

Երկրորդային շուկայից հիպոթեքային վարկով ձեռք բերված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանագիրը պետք է կնքել և վավերացնել նոտարական գրասենյակում, այնուհետև այն գրանցել Կադաստրի կոմիտեում։

Առցանց դիմել Կադաստրի կոմիտե բնակարանի սեփականության իրավունքը գրանցելու համար
Սկսել

Նոտարական գրասենյակում բնակարանի սեփականության իրավունքի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • բնակարանի գնման իրավունքի վկայականը,
  • ծառայության վճարման անդորրագիրը։

Պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող ես ստանալ կառուցապատող ընկերությունից․ հնարավոր է, որ հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն առաջանա։

Was this page useful?