BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ստանալ առողջապահական ոլորտի լիցենզիաներ

Առողջապահություն

Սկսել
Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում և մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն և խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում:
Սկսել
Բժշկական արտադրատեսակների (բացառությամբ ռիսկի 1-ին դասի պատկանող արտադրատեսակների) տեղադրումը, վերանորոգումը, տեխնիկական և չափագիտական սպասարկումը իրականացնում են «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սկսել

Դեղերի արտադրությունը դեղերի սերիական թողարկումն է, որն ընդգրկում է հետևյալ արտադրական գործընթացները` ելանյութերի ձեռքբերումը, արտադրական տեխնոլոգիական գործընթացները, որակի հսկումը, փաթեթավորումը (վերափաթեթավորում), պիտակավորումը (վերապիտակավորում), պահպանումը, բացթողումը և հարակից հսկողությունը: 

Սկսել
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումը:
Սկսել
Դեղերի, դեղանյութերի և դեղաբուսական հումքի մեծածախ իրացումը մատակարարների կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրված լիցենզիաների հիման վրա:
Այս էջը օգտակա՞ր էր