Ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ մատակարարել սարքավորումներ։
This site is new, your feedback will help us improve it.
Գյուղատնտեսություն
Այդ թվում՝ պետական աջակցություն գյուղատնտեսներին
Աջակցություն գյուղատնտեսներին
Ծրագրի հիմնական նպատակը լիզինգային պայմանագրերի միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։
Ծրագրի նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է փոխհատուցում ՀՀ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով։
Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարումներ։
Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ցուցաբերել ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն։
Ծրագրի նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով ապահովել արտադրողականության բարձրացումը և ինքնարժեքի իջեցումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը։
Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվում է աջակցություն այգեգործության զարգացման նպատակով։ Աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքների մարման (սուբսիդավորման) միջոցով։
Աջակցությունն ուղղված է՝
- խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնմանը,
- ոռոգման արդիական համակարգերի և ջրավազանների կառուցմանը կամ ընդլայնմանը,
- բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը,
- ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի (ծնեբեկ, բրյուսելյան և պեկինյան կաղամբ, ցուկինի, քաղցր եգիպտացորեն և այլն) մշակմանը: