Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, հատուկ հետազոտությունների, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցող ծառայությունների իրականացումը բժշկական ցուցման դեպքում կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում՝ անվճար:
This site is new, your feedback will help us improve it.
Support for forcibly displaced people from Nagorno Karabakh
Including finding work, and state support programs
State support programs
Ծրագրի շրջանակում ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ ամսական 40,000-ական դրամ ժամանակավոր կացարաններում բնակվելու + 10,000-ական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին, ովքեր աշխատանքի կընդունեն ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին:
Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն՝ ձեռք բերելու ինչպես մասնագիտական հմտություններ և կարողություններ, այնպես էլ աշխատանքային փորձ և աշխատանք։
Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները կարող են դիմել բուժաշխատողի հավաստագիր ստանալու և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու համար։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են առցանց հարթակի շնորհիվ անցնել աշխատանքի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում և ստանալ հավելավճարներ։
Ծրագրի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են ստանալ ֆինանսական աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու կամ գործող հիպոթեքային վարկը մարելու նպատակով։
Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ ֆինանսական կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ։