ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք և զբաղվածություն

Այդ թվում՝ աջակցություն պետական ​​և մասնավոր հաստատություններում աշխատանք գտնելու հարցում, հմտությունների ձեռքբերում և աշխատանքային իրավունքներ

Գտնել աշխատանք

Սկսել

Պետական մարմիններում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, եթե նրանց կրթությունը կամ մասնագիտական կարողութունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։

Սկսել

Հարթակը հնարավորություն է տալիս ոչ միայն գտնել աշխատանք և աշխատակից, այլև դիմել աշխատանքային պրակտիկայի և կամավորական աշխատանքի, պետական ոլորտի զբաղվածության ծրագրերին։

Սկսել

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։

Սկսել

Աշխատանք կորցնելու դեպքում քաղաքացին կարող է հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ, ստանալ գործազուրկի կարգավիճակ, ստանալ ծանուցումներ մասնագիտական որակավորումներին համապատասխան աշխատանքների մասին, ինչի հիման վրա հետագայում կարող է աշխատանք ունենալ։

Աշխատանքային իրավունքներ և պարտականություններ

Սկսել

Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:

Սկսել

Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու՝ Զբաղվածության պետական գործակալության կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա։ 

Սկսել

Յուրաքանչյուր նոր աշխատողի ընդունելիս անհրաժեշտ է նրա տվյալները գրանցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում, որպեսզի գործատուն կարողանա կատարել աշխատողներին առնչվող իր հարկային պարտավորությունները։  

Սկսել

Վերջնահաշվարկը աշխատանքի ընթացքում չօգտագործված արձակուրդների վճարն է, որը տրվում է աշխատողին աշխատանքից դուրս գալուց հետո։

Պետական աջակցության ծրագրեր գործատուներին

Սկսել

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը:

Սկսել

Ծրագրի նպատակն է կազմակերպություններին աջակցել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման հարցում։ Կազմակերպությանը փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և այլ վճարների՝ արձակուրդայինների, հավելավճարների, պարգևավճարների 20%-ը (առավելագույնը 1 մլն դրամ) և վճարված եկամտային հարկը։

Սկսել

Վերջին 3 ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կարող են պետությունից ստանալ միանվագ ֆինանսական աջակցություն աշխատանքի ընդունված յուրաքանչյուր անձի համար։ 

Վերապատրաստում

Սկսել

Փորձնակը այն անձն է, որը դիմում է համապատասխան մարմիններ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով։ Փորձնակների աշխատանքը չի վարձատրվում։

Այս էջը օգտակա՞ր էր