Անկախ
Լուրեր
Independent
News
Ուրբաթ, 26 Մայիսի 2017թ.
Search
Արխիվ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
2017-04-21 00:10:00
Տպել

Ջրվեժ թաղամասում 35-ամյա տղամարդու սպանության գործով երեկ հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել 17-ամյա տղայի նկատմամբ:

Սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, տղամարդու դին հայտնաբերվել էր կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով, կարճ ժամանակ անց ձերբակալվեց 42-ամյա մի կին, ով վարձակալական հիմունքներով բնակվել էր այդ տանը։

Սպանությունը տեղի էր ունեցել կնոջ կողմից վարձակալված բնակարանում, ում հյուրընկալվել էր տղամարդը, իսկ կասկածյալն էլ կնոջ անչափահաս որդին է, ում 18 տարին պետք է լրանա ամռանը։

Մեր տեղեկություններով, տղայի ծնողներն ամուսնալուծված են, սակայն տղան և քույրը բնակվել են հոր հետ, իսկ նրանց մայրը առանձին է ապրել՝ վարձով։

Մորը տեսակցելու նպատակով երեխաները ժամանակ առ ժամանակ այցելել են նրան, սակայն ո՞վ իմանար, որ դեպքի օրը տղայի համար մորը տեսության գնալը՝ ճակատագրական կլինի:

Դեպքի օրը մայրն իմացել է, որ տղան գալու է իր մոտ ու հենց ինքն էլ նրան էր տվել տան բանալիները։ Գնալով մոր տուն՝ տղան վերջինիս հայտնաբերում է ալկոհոլի ազդեցության տակ և ոչ միայնակ:

Տեսարանն անշուշտ հաճելի չի եղել և թերևս այս ամենն էլ պատճառ է հանդիսացել վիճաբանության, ինչի ժամանակ տղայի մոր ընկերը հարվածել է նրան, որին տղան պատասխանել է դանակի հարվածով:

Արդյունքում կա զոհ և 17-ամյա երիտասարդի ճակատագիրը խեղվեց։ Առերեւույթ գործ ունենք հանցագործության հետ. Տեղի է ունեցել սպանություն եւ, իհարկե, քրեաիրավական գնահատական պետք է տրվի, իսկ տղայի ճակատագրի խեղման համար ո՞վ պետք է պատասխան տա:

Հարգելով անձի մասնավոր կյանքի իրավունքը և չշտապելով որևէ մեկին մեղադրել տեղի ունեցածում, սակայն չենք կարող չնշել, որ տեղի ունեցածը խուլիգանական և այլ հանցավոր արարքի հետևանք չէ. տղան երեկոյան գնացել է մոր տուն, ով գիտեր, որ նա գալու է եւ հայտնվել մի իրավիճակում, որն ավարտվել է սպանությամբ։

հայտարարվել 17-ամյա տղային

Հիշեցնենք, որ սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

17-ամյա տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Աղբյուր` Փաստինֆո

2





Այս նյութը դիտել են - 1927 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-05-26 00:08:00
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ․ 13-ամյա տղան անզգուշաբար Դավիթաշենի կամրջից ցած է ընկել.(լուսանկարներ)
2017-05-26 00:04:00
Ինչն է եղել պատճառը, որ կինը սպանել է ամուսնուն․ ՆՈՐ ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «Ճաճոյի» Էդոյի որդու սպանության դեպքից
2017-05-25 23:59:00
Արժանի ես Հենրիխ ջան, արժանի. ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ ճանաչվել է...
2017-05-25 22:19:00
Քիչ առաջ համացանցում հայտնվել է ադրբեջանցի դեսպանի այլասեռությունների տեսանյութը. Աշխարհը պետք է սա տեսնի/18+/
2017-05-25 21:49:00
Արդեն օրինաչափ է դարձել աշխատացնել փող չտալը....
2017-05-25 21:39:00
Սերժ Սարգսյանը Ռազմական ոստիկանության պետ է նշանակել
2017-05-25 20:15:00
Հաքերը փորձել է գայթակղել Մելանյա Թրամփին իր քաղաքի մեծ պատերով և խաղատներով
2017-05-25 19:39:00
Եթե մեր իշխանությունները չգիտեն միություններից մաքսիմում օգուտ քաղելու ձևերը, ապա ՀՀ-ի համար ոչ ԵՏՄ-ն է արդյունավետ լինելու, ոչ էլ ԵՄ-ն
2017-05-25 19:38:00
Կոնգրեսի հանձնաժողովը ծանուցագիր կուղարկի Մայքլ Ֆլինին
2017-05-25 18:30:00
ԱՄՆ-ում զանգվածային ծեծկռտուքի արդյունքում բանտապահներ ու կալանավորներ են տուժել
2017-05-25 18:21:00
Կիևը նախատեսում է փակել Ռուսաստանի հետ երկաթգիծը
2017-05-25 18:09:00
Նավթի համաշխարհային գներն աճում են
2017-05-25 18:00:00
Բրազիլիայում անկարգությունների ժամանակ շուրջ 50 մարդ է տուժել
2017-05-25 17:50:00
Ադրբեջանը հրաժարվում է վճարել միջազգային վարկատուներին
2017-05-25 17:49:00
(+18): Половой гигант или великолепный азербайджанский дипломат?
2017-05-25 17:39:00
Պարոն Աբրահամյան, ցավում եմ, որ նույնիսկ Դուք՝ այդ ՛՛խայծը կուլ տվեցիք՛՛. ԵԼՔ-ը չի հայտնվել, նրան բերել են...Կարեն Թումանյան
2017-05-25 17:38:00
Բացահայտվել է կողոպուտի 2 դեպք
2017-05-25 17:29:00
Представитель США рассказал, в чем сила НАТО
2017-05-25 17:21:00
Մոլդովայում ձերբակալել են նախկին նախագահի որդուն
2017-05-25 17:09:00
Արտարժույթի ծավալների կորը միջբանկային շուկայում
2017-05-25 17:00:00
Վերսկսվել են Մինսկ-Երևան ուղիղ չվերթները
2017-05-25 16:53:00
Կրասնոյարսկում սպանել են տեղական թերթի խմբագրին
2017-05-25 16:41:00
Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման
2017-05-25 16:32:00
Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին իսկական «красавчик» է (Photo)
2017-05-25 16:20:00
Киев опроверг сообщения о планах запретить пассажирские поезда в Россию
2017-05-25 16:11:00
Ժոզե Մոուրինյոյի խենթությունները Եվրոպայի լիգայի եզրափակիչից հետո (Տեսանյութ)
2017-05-25 16:00:00
Մաշալյանն Աթեշյանի հեռանալը նոր ժամանակաշրջանի սկիզբ է համարում
2017-05-25 15:48:00
Սենոր Հասրաթյանը սահմանին տիրող իրավիճակի մասին
2017-05-25 15:37:00
«Մենք այսօր կախում ունենք ադրբեջանական գազից». Կալաձե
2017-05-25 15:30:00
ՔԻՉ ԱՌԱՋ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ Երևանում. 26-ամյա երիտասարդը...
2017-05-25 15:20:00
Վոլոդյա Ավետիսյանը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
2017-05-25 15:09:00
В МИД КНР заявили, что США подрывают урегулирование в Южно-Китайском море
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика