Անկախ
Լուրեր
Independent
News
Երեքշաբթի, 25 Ապրիլի 2017թ.
Search
2017-04-24 16:39:00

Ուղիղ եթեր. Aurora prize
Արխիվ

Բելառուսի պաշտոնական հայտարարությունը ТАСС-ին.Հայաստան-Բուլղարիա չվերթի օդանավում հայտնաբերվել է...
2017-03-21 01:39:00
Տպել

Մարտի 19-ին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր: Այս մասին ТАСС-ին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։ «Այդ փաստը գրանցվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը: Ավելի վաղ Հայաստանից տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի մասին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել էր «Արևմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունների կազմակերպման հարցերով խորհրդակցության ժամանակ, հայտնել էր ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը: «Մի միջադեպ էլ կապված է Հայաստանից եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,- ասել էր Լուկաշենկոն: Լուկաշենկոն նաև նշել էր երկրի սահմանով «զենք և այլ վտանգավոր իրեր ու նյութեր» անցկացնելու շարունակվող փորձերի մասին, որոնք պարբերաբար կանխվում են երկրի սահմանապահների կողմից: «Կխնդրեմ այսօր պետական սահմանին տեղի ունեցած բոլոր այդ միջադեպերի հետաքննության արդյունքներով ինձ զեկուցել»,- ասել էր Բելառուսի նախագահը: «Այդ ամենը վկայում է այն մասին, որ մենք չպետք է կորցնենք զգոնությունը: Մենք պետք է զգոն լինենք և ոչ մի դեպքում առիթ չտանք ապակայունացնելու մեր երկրում իրավիճակը»,- ասել էր երկրի նախագահը: Tert.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին. «Ինչպես բոլոր սահմանային անցումային կետերում, այնպես էլ օդանավակայանի մաքսային հսկողության տարածքում պատշաճ հսկողություն է իրականացվում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Ձեր նշած տեղեկատվության հետ կապված ևս հավաստիացնում ենք, որ օդանավակայանում ինչպես ուղեբեռները, այնպես էլ ուղևորները ենթարկվում են պատշաճ հսկողության, և որևէ խախտում չի հայտնաբերվել՝ մաքսային ծառայության լիազորությունների շրջանակում իրականացվող միջոցառումների արդյունքում: Հետևաբար` իրավախախտման դեպքը չնկատելու մասին խոսք լինել չի կարող»։ Նյութի աղբյուրը

 

 



Այս նյութը դիտել են - 616 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-04-25 02:09:00
Hartak-ի ՛՛ԿԻՆՈԴԻՈՒՄ՛՛ խորագիր. Тревожный вылет
2017-04-24 23:59:00
Հուշահամալիրից վերադառնալիս նստեցի երթուղային: Հրաշք տեսա՝ ղեկին ...
2017-04-24 23:49:00
Ի՞նչ են ֆիքսել «Արգո» խանութի տեսախցիկները ռուս զինծառայողի սպանությունից. նոր մանրամասներ (Տեսանյութ)
2017-04-24 22:19:00
Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան հուզիչ գրառումը
2017-04-24 21:49:00
Որտեղ է հարգանքի տուրք մատուցել Ֆրանսիայի հաջորդ հավանական նախագահ Էմանուել Մակրոնը
2017-04-24 17:09:00
Չեն ջնջվում պատմության մեջ դրոշմված արյունագիր ու մահագիր փաստերը. Լիանա Մանուկյան
2017-04-24 16:59:00
Հերթական շոու խայտառակությունը. Թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ձերբակալել տալիս Երևանի շարքային քաղաքացուն. Կարեն Թումանյան
2017-04-24 16:39:00
Ուղիղ եթեր. Aurora prize
2017-04-24 15:22:00
Штаб Ле Пен объявил о старте новой предвыборной кампании
2017-04-24 14:10:00
Ուրուգվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2017-04-24 13:42:00
՚՚Հայկական վերածնունդ՚՚ կուսակցությունը իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
2017-04-24 13:20:00
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը
2017-04-24 13:00:00
Սոլովյովն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
2017-04-24 12:09:00
Զաքիր Հասանովը լուրջ մտահոգված է սեփական անվտանգությամբ
2017-04-24 11:42:00
Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է հակատանկային նռնականետեր. Արցախի ՊԲ (ֆոտո)
2017-04-24 11:30:00
Ֆրանսիայում առաջատարը Էմանուել Մակրոնն է
2017-04-24 10:46:00
Ստրասբուրգի հայությունը մոմավառությամբ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
2017-04-24 10:12:00
Մակրոնն առավելություն ունի Լը Պենի նկատմամբ
2017-04-24 09:59:00
Նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու. Սերժ Սարգսյանի ուղերձը
2017-04-24 09:49:00
Ամեն տարի այս օրը պետք է հարցեր տանք... Նկարը Էմմա Թումանյանի
2017-04-24 09:38:00
ԱՊՐԻԼԻ 24. աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 102- րդ տարելիցը
2017-04-24 09:19:00
Աշխա´րհ, Դու պարտք ես, պարտք ես իմ ազգին. Սոնա Արշունեցի
2017-04-24 09:09:00
Ֆրանսիայում երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին։ Մակրոն-Լը Պեն
2017-04-24 07:59:00
ԱՄՆ-ում հինգ տարեկան հայ երեխա է կորել.Երեխայի հորը՝ գտել են անգիտակից վիճակում
2017-04-24 07:19:00
Սամվել Ալեքսանյանը անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել
2017-04-24 07:07:00
Выборы во Франции: подсчитаны почти все голоса, лидирует Макрон
2017-04-24 03:59:00
Ինչ է կատարվում Վրաստանում. Ախալքալաքում այրել են հայ պատգամավորի մեքենաները
2017-04-24 03:39:00
Նիկոլ, մենք քաղաքապե՞տ ենք ընտրելու, թե՞ ալպինիստ. Կողմնորոշվի վերջապես: Կարեն Թումանյան
2017-04-24 02:39:00
Դոնալդ Թրամփն աչքի է ընկնում իր թուրքամետ մոտեցումներով, նա չի հնչեցնի «ցեղասպանություն» բառը
2017-04-24 01:49:00
Ծաղրանքը նորաձև՞ է. Մտորումներ՝ Հայաստան-հիվանդասենյակում...Արա Ալոյան
2017-04-24 01:39:00
Լը Պենն առաջատարն է ձայների կեսի հաշվարկից հետո
2017-04-24 00:09:00
Երևանում մետրոյի նոր կայարան բացելու մասին Տարոն Մարգարյանի մեկնաբանությունը
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика