Անկախ
Լուրեր
Independent
News
Երեքշաբթի, 25 Ապրիլի 2017թ.
Search
2017-04-24 16:39:00

Ուղիղ եթեր. Aurora prize
Արխիվ

Հորդորում եմ զերծ մնալ իրար քննադատելու անշնորհակալ և ընդդիմադիր դաշտին ոչ հարիր գործունեությունից
2017-03-21 03:09:00
Տպել

Հարգելի ընթերցող, հաշված օրեր են մնացել ՀՀ ԱԺ ընտրություններին: ՀՎԿ վարկանիշային թեկնածուներ» անվանումով խորագրի ներքո Ձեզ ենք ներկայացնում ՀՎԿ  Տավուշի մարզի   թեկնածու՝ Արկադի Յամուկյանի  հետ  հարցազրույցը:

Պարոն Յամուկյան, Դուք ներկայացնում եք Հայաստանի սահմանամերձ գոտին և, բնական է, որ այս հարթության մեջ բավականին ասելիք ունեք: Որոնք են այն հիմնական խնդիրները , որոնք այդպես էլ լուծում չեն ստանում:

Որպեսզի հասկանալի լինի, թե մենք ինչ անփույթ վերաբերմունք ենք ցուցաբերում մեր սահմանամերձ բնակավայրերին, խորհուրդ կտայի ուսումնասիրել Իսրայելի նմանատիպ տարածքները: Համոզված եմ, որ կստանանք հետևյալ պատկերը. Իսրայելի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները և այնտեղ գործող ձեռնարկությունները գրեթե ազատված են բոլոր տեսակի հարկերից, բացի դրանից, երկրի բանկային համակարգն արտոնյալ պայմաններով ֆինանսավորում է ընձեռում վերջիններիս: Բերեմ մի պարզ օրինակ: Բերդ քաղաքը՝ որպես վառ ապացույց է այն բանի, որ գրեթե չկա պետական մոտեցում այդ քաղաքի հանդեպ: Ամեն ինչ ինքնահոսի վրա է: Չկան պետական լուրջ, երկարատև ծրագրեր քաղաքի զարգացմանը միտված, արդյունքում՝ սահմանամերձ բերդը դատարկվում է արտագաղթի պատճառով, այն, ինչ մենք պետք է ունենայինք, հակառակ պատկերը: Հուսով եմ, որ ՀՎԿ-ի նախընտական ծրագրի 30 քայլը, մասնավորապես՝ 18 տարեկաններին պայմանագրային զինծառայողներով փոխարինելու մեր կուսակցության առաջարկված մոդելը միանգամից մի քանի հարց կլուծի քաղաքի համար: Այսօր մարզում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր տարիներ շարունակ աշխատանք չեն կարողանում գտնել: Միայն այս դրույթը կարող է նրանց ապահովելով ստաբիլ աշխատանքով:

Ձեր կուսակցության 30 քայլերից մեկը՝ գյուղաբնակ կանանց աշխատանքը՝ որպես ստաժ համարելն է, ինչպես այն ընդունվեց Ձեր մարզում:

-Անձամբ ես իմ քարոզարշավի ընթացքում հանդիպել են բազմաթիվ գյուղաբնակ կանանց, ովքեր օրհնում են Արթուր Բաղդասարյանին նման նախաձեռնության համար:

Կա՞ն խոչընդոտներ քարոզարշավը պատշաճ անցկացնելու համար:

Չեմ ցանկանում կենտրոնանալ խոչընդոտների վրա, սակայն կցանկանայի այլ ընդդիմադիրներին հորդորել զերծ մնալ իրար քննադատելու անշնորհակալ և ընդդիմադիր դաշտին ոչ հարիր գործունեությունից: Մենք երբեք նախահարձակ չենք լինում, մասնավորապես, երբ խոսքը ընդդիմադիր դաշտի որևէ ներկայացուցչի մասին է:

Եվ, ամենավերջում, այս խորագրի համար արդեն ավանդական դարձած հարց. Ինչպե՞ս եք գնահատում ՀՎԿ-ի և անձմաբ Ձեր շանսերը:

Իմ ամենօրյա շփումները ցույց են տալիս, որ մասնավորապես՝ Շամշադինի տարածքում ՀՎԿ-ն մեծ ձայներ է հավաքելու: Համոզված եմ, որ մարզի այլ տարածքներում նույնն է: Մենք ունենք կատարած աշխատանք, և դա անհետք չի կարող մնալ:



Այս նյութը դիտել են - 2902 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-04-25 02:09:00
Hartak-ի ՛՛ԿԻՆՈԴԻՈՒՄ՛՛ խորագիր. Тревожный вылет
2017-04-24 23:59:00
Հուշահամալիրից վերադառնալիս նստեցի երթուղային: Հրաշք տեսա՝ ղեկին ...
2017-04-24 23:49:00
Ի՞նչ են ֆիքսել «Արգո» խանութի տեսախցիկները ռուս զինծառայողի սպանությունից. նոր մանրամասներ (Տեսանյութ)
2017-04-24 22:19:00
Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան հուզիչ գրառումը
2017-04-24 21:49:00
Որտեղ է հարգանքի տուրք մատուցել Ֆրանսիայի հաջորդ հավանական նախագահ Էմանուել Մակրոնը
2017-04-24 17:09:00
Չեն ջնջվում պատմության մեջ դրոշմված արյունագիր ու մահագիր փաստերը. Լիանա Մանուկյան
2017-04-24 16:59:00
Հերթական շոու խայտառակությունը. Թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ձերբակալել տալիս Երևանի շարքային քաղաքացուն. Կարեն Թումանյան
2017-04-24 16:39:00
Ուղիղ եթեր. Aurora prize
2017-04-24 15:22:00
Штаб Ле Пен объявил о старте новой предвыборной кампании
2017-04-24 14:10:00
Ուրուգվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2017-04-24 13:42:00
՚՚Հայկական վերածնունդ՚՚ կուսակցությունը իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
2017-04-24 13:20:00
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը
2017-04-24 13:00:00
Սոլովյովն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
2017-04-24 12:09:00
Զաքիր Հասանովը լուրջ մտահոգված է սեփական անվտանգությամբ
2017-04-24 11:42:00
Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է հակատանկային նռնականետեր. Արցախի ՊԲ (ֆոտո)
2017-04-24 11:30:00
Ֆրանսիայում առաջատարը Էմանուել Մակրոնն է
2017-04-24 10:46:00
Ստրասբուրգի հայությունը մոմավառությամբ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
2017-04-24 10:12:00
Մակրոնն առավելություն ունի Լը Պենի նկատմամբ
2017-04-24 09:59:00
Նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու. Սերժ Սարգսյանի ուղերձը
2017-04-24 09:49:00
Ամեն տարի այս օրը պետք է հարցեր տանք... Նկարը Էմմա Թումանյանի
2017-04-24 09:38:00
ԱՊՐԻԼԻ 24. աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 102- րդ տարելիցը
2017-04-24 09:19:00
Աշխա´րհ, Դու պարտք ես, պարտք ես իմ ազգին. Սոնա Արշունեցի
2017-04-24 09:09:00
Ֆրանսիայում երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին։ Մակրոն-Լը Պեն
2017-04-24 07:59:00
ԱՄՆ-ում հինգ տարեկան հայ երեխա է կորել.Երեխայի հորը՝ գտել են անգիտակից վիճակում
2017-04-24 07:19:00
Սամվել Ալեքսանյանը անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել
2017-04-24 07:07:00
Выборы во Франции: подсчитаны почти все голоса, лидирует Макрон
2017-04-24 03:59:00
Ինչ է կատարվում Վրաստանում. Ախալքալաքում այրել են հայ պատգամավորի մեքենաները
2017-04-24 03:39:00
Նիկոլ, մենք քաղաքապե՞տ ենք ընտրելու, թե՞ ալպինիստ. Կողմնորոշվի վերջապես: Կարեն Թումանյան
2017-04-24 02:39:00
Դոնալդ Թրամփն աչքի է ընկնում իր թուրքամետ մոտեցումներով, նա չի հնչեցնի «ցեղասպանություն» բառը
2017-04-24 01:49:00
Ծաղրանքը նորաձև՞ է. Մտորումներ՝ Հայաստան-հիվանդասենյակում...Արա Ալոյան
2017-04-24 01:39:00
Լը Պենն առաջատարն է ձայների կեսի հաշվարկից հետո
2017-04-24 00:09:00
Երևանում մետրոյի նոր կայարան բացելու մասին Տարոն Մարգարյանի մեկնաբանությունը
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика