Անկախ
Լուրեր
Independent
News
Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017թ.
Search
2017-04-24 16:39:00

Ուղիղ եթեր. Aurora prize
Արխիվ

Քվեարկեք հավատքով, որպեսզի մեր երկրում բան փոխվի. Արթուր Բաղդասարյանը՝ նոր-նորքցիներին/տեսանյութ/
2017-03-20 18:49:00
Տպել

«Նոր Նորքում մենք ունենք մրցունակ թիմ, և ես վստահ եմ, որ մեր թեկնածուներն անպայման Ձեր վստահության քվեին կարժանանան: Մենք հզոր թիմ ենք, մենք մարտունակ թիմ ենք, մենք գրագետ թիմ ենք, ունենք մրցունակ ծրագիր»,- այսօր՝ մարտի 20-ին, Նոր-Նորքի ընտրողների հետ բազմամարդ հանդիպման ժամանակ ասաց  «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Հատկանշական է, որ դահլիճը լեփ լեցուն էր, ազատ նստատեղեր չկային: Կային բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կանգնած էին լսում ելույթ ունեցողներին:

ՀՎԿ առաջնորդը ներկայացրեց ընտրատարածքից ՀՎԿ պատգամավորության թեկնածուներին, ովքեր էլ հնարավորություն ունեցան դիմելու ընտրողներին: Պատգամավորի երիտասարդ թեկնածու Էդգար Առաքելյանը նկատեց՝ «Նոր Նորքի բազմամարդ դահլիճը երկար է սպասել այս հանդիպմանը»: Մարինե Քոչարյանը նշեց, որ 12 տարի է, ինչ Արթուր Բաղդասարյանի կողքին է, և ոչ մի օր առիթ չի ունեցել հիասթափության՝ հորդորելով ապրիլի 2-ին կայուն լինել որոշման մեջ: Թեկնածուներից Արտակ Ավետիսյանը վստահեցրեց, որ հաղթելու են ու գնալու են դեպի վերածնունդ՝  «Սա մեր պատվի հարցն է, պետք է հաղթենք»: Երիտասարդ թեկնածու Արսեն Արզանյանը նշեց, որ ապրիլի 2-ն այն օրն է, որ պետք է միասին նշենք հաղթանակի օրը:  Կարեն Ասմարյանը կոչ արեց ընտրել հենց «Հայկական վերածննդ»-ին, քանի որ վերածնված Հայաստանում 18 տարեկանը չի կանգնելու սահմանին, թոշակառուն կարողանալու է ապրել բարեկեցիկ կյանքով:

«Մենք թաղի տղերք չենք ընտրում, այլ երկրի բարձրագույն քաղաքական իշխանություն ենք ընտրելու: Պետք է հասկանալ, որ 5 տարի Հայաստանում ընտրություններ չեն լինելու: ԱԺ-ում  կան չլսող ու չլսղող պատգամավորների մեծ թիվը, և պետք է ունենանք այնպիսի պատգամավորներ, ովքեր ունակ են լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ ընտրողները կգիտակցեն այս ընտրությունների կարևորությունը:

ՀՎԿ առաջնորդը, դիմելով ներկաներին, հարցրեց՝ «Կարո՞ղ է անգրագետ մարդը հայրենիք ներկայացնել, իհարկե՝ ոչ: Մարդկանց փող բաժանելով, ցուցակագրելով երկիր չես կառուցի: Այս հարցերը տվեք Ձեզ ու քվեարկեք հավատքով, որպեսզի մեր երկրում բան փոխվի»:

Բաղդասարյանի խոսքով՝ երբ գան իշխանության, արտոնյալ պայմաններ կստեղծեն նաև ՓՄՁ-ների համար, Հայաստանն անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի. «Մեր քաղաքական թիմի հաղթանակը նշանակում է այս համակարգի ներդրումը համակարգում: Մեքն ասում ենք՝ Եթե ուզում եք  ստանալ ձեր ավանդները՝ ընտրեք Հայկական վերածննդին»:

 «Մտածեք,  դուք ինչ վիճակում եք գտնվում, մտածեք, վստահեք, որ մենք վերածնունդ բերենք: Մենք 5 պատգամավորով ԱԺ-ում ամենաակտիվ խմբակցությունն ենք եղել:   5 պատգամավորով որքան օրենքներ ենք հեղինակել, իսկ ինչքան բան կկարողանանք փոխել, եթե շատ լինենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ վստահեցնելով՝ «Մենք կարճ ժամանակում շատ լավ բաներ ենք փոխելու»:

 «Հավատացեք, քվեարկեք, ակտիվ աշխատեք, որպեսզի ապրիլի 2-ին տոնենք մեր հաղթանակը», եզրափակեց ելույթը  վերջում ՀՎԿ առաջնորդը:

Հասմիկ Հակոբյան 

 



Այս նյութը դիտել են - 2748 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-04-24 17:09:00
Չեն ջնջվում պատմության մեջ դրոշմված արյունագիր ու մահագիր փաստերը. Լիանա Մանուկյան
2017-04-24 16:59:00
Հերթական շոու խայտառակությունը. Թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ձերբակալել տալիս Երևանի շարքային քաղաքացուն
2017-04-24 16:39:00
Ուղիղ եթեր. Aurora prize
2017-04-24 15:22:00
Штаб Ле Пен объявил о старте новой предвыборной кампании
2017-04-24 14:10:00
Ուրուգվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2017-04-24 13:42:00
՚՚Հայկական վերածնունդ՚՚ կուսակցությունը իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
2017-04-24 13:20:00
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը
2017-04-24 13:00:00
Սոլովյովն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
2017-04-24 12:09:00
Զաքիր Հասանովը լուրջ մտահոգված է սեփական անվտանգությամբ
2017-04-24 11:42:00
Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է հակատանկային նռնականետեր. Արցախի ՊԲ (ֆոտո)
2017-04-24 11:30:00
Ֆրանսիայում առաջատարը Էմանուել Մակրոնն է
2017-04-24 10:46:00
Ստրասբուրգի հայությունը մոմավառությամբ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
2017-04-24 10:12:00
Մակրոնն առավելություն ունի Լը Պենի նկատմամբ
2017-04-24 09:59:00
Նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու. Սերժ Սարգսյանի ուղերձը
2017-04-24 09:49:00
Ամեն տարի այս օրը պետք է հարցեր տանք... Նկարը Էմմա Թումանյանի
2017-04-24 09:38:00
ԱՊՐԻԼԻ 24. աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 102- րդ տարելիցը
2017-04-24 09:19:00
Աշխա´րհ, Դու պարտք ես, պարտք ես իմ ազգին. Սոնա Արշունեցի
2017-04-24 09:09:00
Ֆրանսիայում երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին։ Մակրոն-Լը Պեն
2017-04-24 07:59:00
ԱՄՆ-ում հինգ տարեկան հայ երեխա է կորել.Երեխայի հորը՝ գտել են անգիտակից վիճակում
2017-04-24 07:19:00
Սամվել Ալեքսանյանը անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել
2017-04-24 07:07:00
Выборы во Франции: подсчитаны почти все голоса, лидирует Макрон
2017-04-24 03:59:00
Ինչ է կատարվում Վրաստանում. Ախալքալաքում այրել են հայ պատգամավորի մեքենաները
2017-04-24 03:39:00
Նիկոլ, մենք քաղաքապե՞տ ենք ընտրելու, թե՞ ալպինիստ. Կողմնորոշվի վերջապես: Կարեն Թումանյան
2017-04-24 02:39:00
Դոնալդ Թրամփն աչքի է ընկնում իր թուրքամետ մոտեցումներով, նա չի հնչեցնի «ցեղասպանություն» բառը
2017-04-24 01:49:00
Ծաղրանքը նորաձև՞ է. Մտորումներ՝ Հայաստան-հիվանդասենյակում...Արա Ալոյան
2017-04-24 01:39:00
Լը Պենն առաջատարն է ձայների կեսի հաշվարկից հետո
2017-04-24 00:09:00
Երևանում մետրոյի նոր կայարան բացելու մասին Տարոն Մարգարյանի մեկնաբանությունը
2017-04-23 23:49:00
Արտակարգ պատահար. Ժամեր առաջ պայթյուն գազալցակայանում. կա մեկ զոհ եւ երկու տուժած
2017-04-23 23:47:00
Հիմա ես ո՞նց պատասխանեմ էդ հարցին. Սամվել Ալեքսանյան
2017-04-23 23:39:00
Հրաշք բնական միջոց շաքարախտի դեմ պայքարելու համար. Աննկարագրելի լավ արդյունքներ
2017-04-23 19:19:00
Հայերը Սպիտակ տան առջև մոմավառություն են անցկացրել
2017-04-23 17:39:00
Քանի մենք սպասելու ենք, այս կամ այն երկրի ղեկավարի ասած ու չասած բառին, մենք...
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика