Անկախ
Լուրեր
Independent
News
Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017թ.
Search
2017-04-24 16:39:00

Ուղիղ եթեր. Aurora prize
Արխիվ

Որոշ տնտեսվարողներ տարեսկզբից ներկրած խոշոր չափերով վառարանային վառելիքը փորձել են իրացնել իբրև կերոսին ու դիզվառելիք. ՊԵԿ
2017-03-20 19:39:00
Տպել

Պետական եկամուտների կոմիտեն վառելիքի ներմուծման և իրացման շղթայում խոշոր խախտում է բացահայտել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «ԱՐԱԳԳ» ընկերությունը տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք:

Վառելիքի մի մասը վաճառվել է Գորիսում վառելանյութի մանրածախ առևտրով զբաղվող 2 անհատ ձեռնարկատիրոջ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններն իրացրել են վառելանյութի մի մասը՝ դիզելային վառելիքի հետ խառնելով: Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին: Տնտեսվարողը նոր խմբաքանակներ է ներկրել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ ներկրված վառելիքը չի համապատասխանում մեր երկրում սահմանված ինչպես նախկին, այնպես էլ վերջերս փոխված չափանիշերին, ուստի մաքսային մարմինը չի թույլատրել ապրանքի ձևակերպումը:
«ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նախկինում ներմուծված և մի քանի ընկերությունների վաճառված ենթադրյալ կերոսինից ու դիզելային վառելիքից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության: Ստացված եզրակացությունների համաձայն` ներմուծված ենթադրյալ կերոսինն իրականում հանդիսանում է վառարանային վառելիք, իսկ ենթադրյալ կերոսինի և դիզելային վառելիքի խառնուրդը` վառարանային վառելիքի ու դիզելային վառելիքի խառնուրդ»,-նշել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Արթուր Ուզունյանը:


«ԱՐԱԳԳ» ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: «Հատկանշական է, որ ջերմոցում տեղադրված 2 վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար»,-նկատել է կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը:

«Մարտ ամսին ընկերության ներկրած վառարանային վառելիքի ողջ խմբաքանակից վաճառվել է ընդամենը 285 լիտր, ինչը վկայում է Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի գրեթե բացակայության մասին»,-նշել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:

«ԱՐԱԳԳ» ընկերության՝ վերջին ամիսների գործունեության մասին տվյալները հիմնավորում են, թե ինչու է ներկրողը ՊԵԿ-ի տեսադաշտում հայտնվել: Սակայն անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաև ԱԺ պատգամավորներից մեկին:

«Ներկրողի և նրա գործընկերների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ տնտեսվարողները թույլ են տվել մի խումբ իրավախախտումներ՝ այդ թվում անապրանք գործարքներ իրականացնելու և սպառողներին մոլորության մեջ գցելու հատկանիշներով»,-ընդգծել է ՕՀՎ պետ Գարեգին Առաքելյանը:

Խոշոր չափերով սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար:

1



Այս նյութը դիտել են - 385 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-04-24 16:00:00
Նավթի համաշխարհային գներն աճում են
2017-04-24 15:22:00
Штаб Ле Пен объявил о старте новой предвыборной кампании
2017-04-24 13:11:00
США провели учения парашютистов на Окинаве, несмотря на несогласие жителей
2017-04-24 07:07:00
Выборы во Франции: подсчитаны почти все голоса, лидирует Макрон
2017-04-23 01:39:00
Hartak-ի ՄՈՒԼՏԱԴԱՐԱՆ խորագիր. КНЯЗЬ ВЛАДИМИР
2017-04-23 00:39:00
Կոչ է արել սեփական ասկյարներին պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների…
2017-04-23 00:09:00
Reuters.Сталлоне найден мертвым в своем доме. Открылась шокирующая деталь смерти. Полиция пока не разглашает версии его кончины.
2017-04-22 20:39:00
ԵԼՔ-ի թեկնածու Նելլի Դալաքյանը, պարզվում է, Հանրապետական կուսակցության քարոզարշավի տեսահոլավակի գլխավոր հերոսուհին է
2017-04-22 14:53:00
Дворкович рассказал, когда трудовые книжки уйдут в прошлое
2017-04-22 13:27:00
Пенс прокомментировал решение США сохранить соглашение по беженцам
2017-04-22 11:40:00
При пожаре на ферме в Китае погибли пять человек
2017-04-22 01:39:00
Hartak-ի ՛՛ՄՈՒԼՏԱԴԱՐԱՆ՛՛ խորագիր. Чебурашка и Крокодил Гена — все серии подряд
2017-04-22 00:06:00
Իսկ դուք նկատե՞լ էիք Վան Դամին Արամ Ասատրյանի տեսահոլովակում
2017-04-21 17:29:00
Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
2017-04-21 16:57:00
Ավիատոմսերի գները՝ հուլիս-օգոստոս ամիսներին
2017-04-21 16:30:00
В Турции не стали судить исламского проповедника, проклявшего шахматистов
2017-04-21 16:07:00
Հայաստանը 1․2 միլիարդ դոլար նոր պարտք կվերցնի
2017-04-21 15:57:00
Установлена личность напавшего на приемную ФСБ в Хабаровске
2017-04-21 12:22:00
Ле Пен рассказала, когда провела бы референдум по выходу Франции из ЕС
2017-04-21 12:10:00
Հերթական անգամ ժողովրդից թաքուն կայացվել է խայտառակ որոշում. Հասմիկ Հակոբյան
2017-04-21 10:30:00
ՀԵՆՑ ՀԻՄԱ պայթյունավտանգ ու լարված իրավիճակ «Առինջ Մոլ»-ում. ինչ է պատահել
2017-04-21 10:16:00
«Թունավոր սրսկումներ պարունակող լոլիկը վաճառում ենք հայերին ու քրդերին». թուրք արտադրող
2017-04-21 08:59:00
Ընտրակաշառքի խերը․ Անցյալ տարվա համեմատ աճել է առևտրի շրջանառությունը
2017-04-21 08:52:00
Տեռոր. Կարեն Կարապետյանը ուշադրությունը սևեռել է «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների վրա
2017-04-21 08:09:00
Պետդումա է մտել օրինագիծ. Վերջապես Լենինի՞ն...
2017-04-21 00:19:00
Ցուկերբերգը իսկապես ֆանտաստիկ նոր համակարգ է որոշել ներդնել սոցցանցում. Սա հրաշք է իսկական...
2017-04-20 18:20:00
Russian man hit his son's head on pavement
2017-04-20 17:48:00
CIA launches manhunt for Wikileaks
2017-04-20 17:22:00
Putin: Only people must choose my successor
2017-04-20 16:39:00
Հունիսի 1-ից թռիչքներ կիրականացվի Ստամբուլից Երևան
2017-04-20 16:10:00
Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում
2017-04-20 15:40:00
Установлен заказчик теракта в петербургском метро
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика