Անկախ
Լուրեր
Independent
News
Ուրբաթ, 26 Մայիսի 2017թ.
Search
Արխիվ

ՀՎԿ փոխնագահը՝ Հայկական վերածննդի արտաքին քաղաքական դրույթների մասին
2017-03-20 13:57:00
Տպել


HARTAK.am-ը զրուցեց Հայկական վերածնունդ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հետ:

-Պարոն Շահգելդյան, Հայկական Վերածնունդ կուսակցությունը հանրությանը ներկայացել է իր 30 քայլով: Այնտեղ ներառված են նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն դրույթներ: Որո՞նք են  հիմնական խնդիրները այդ հարթության մեջ:

Կարծում եմ, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և համապատասխանաբար՝ ռազմական դոկտրինը, ինչպես նաև արտաքին քաղաքական, այդ թվում՝ տնտեսական դիվանագիտության  հայեցակարգերը որոշակի արդիականացման կարիք ունեն:

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը մեր անվտանգության ապահովման և Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծումն է: Երկրորդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի դերի և նշանուկության բարձրացումն է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում որոշումների ընդունման գործընթացների վրա իրական ազդեցության ձեռքբերումն է: Երրորդ խնդիրը՝ գլոբալիզացվող աշխարհի հնարավորությունների օգտագործումը ՀՀ-ի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման համար: Չորրորդ՝ ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակական ակտիվացումը:

Ցավոք, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային խոշոր կոմունիկացիոն և էներգետիկ ծրագրերից: Եվ մենք կարևորում ենք մեր համապատասխան մասնակցությունը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան-Վրաստան նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի, Իրան-Հայաստան երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով: Գտնում ենք, որ կարևոր է Պետության կողմից գործուն քայլերի ձեռնարկումը միջազգային և արտասահմանյան  ներդրումային կառույցներից և շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավումը ՀՀ տնտեսության զարգացման համար:

Կարևորագույն խնդիրներից է Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման ռազմավարության մշակումը և հետևողական իրականացումը: Պարտադիր է Արցախի մասնակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային ֆորմատ, որպես բանակցող կողմ:

Հրատապ է դարձել նորագույն մեխանիզմների ստեղծումը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման համար: Մենք ուշացնում ենք ստեղծել համահայկական կառույցներ, մասնավորապես՝ Համահայկական խորհրդարան և Համահայկական խորհուրդ, որտեղ մի դեպքում փորձաքննություն և խորհրդատվություն կանցնեն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում Կառավարության և գործադիր իշխանության որոշումները: Ժամանակին, երբ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ԱԺ նախագահն էր, նրա նախաձեռնությամբ ձևավորվեց Բարեկամության համահայկական խորհրդարանական վեհաժողով, որին անդամակցեցին տարբեր երկրների հայ պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի հետ բարեկամության խմբերի ազգությամբ ոչ հայ ղեկավարներ: Վեհաժողովը Երևանում անցկացրեց առաջին նիստը: Այնուհետև, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, այս կարևորագույն նախաձեռնությունն իշխանությունների կողմից անտեսվեց, կարծում եմ, վնաս հասցնելով համահայկական համախմբման և միջազգային ասպարեզում մեր դիրքերի ամրապնդման գործին:

 



Այս նյութը դիտել են - 5448 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-05-25 23:59:00
Արժանի ես Հենրիխ ջան, արժանի. ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ ճանաչվել է...
2017-05-25 22:19:00
Քիչ առաջ համացանցում հայտնվել է ադրբեջանցի դեսպանի այլասեռությունների տեսանյութը. Աշխարհը պետք է սա տեսնի/18+/
2017-05-25 21:49:00
Արդեն օրինաչափ է դարձել աշխատացնել փող չտալը....
2017-05-25 21:39:00
Սերժ Սարգսյանը Ռազմական ոստիկանության պետ է նշանակել
2017-05-25 20:15:00
Հաքերը փորձել է գայթակղել Մելանյա Թրամփին իր քաղաքի մեծ պատերով և խաղատներով
2017-05-25 19:39:00
Եթե մեր իշխանությունները չգիտեն միություններից մաքսիմում օգուտ քաղելու ձևերը, ապա ՀՀ-ի համար ոչ ԵՏՄ-ն է արդյունավետ լինելու, ոչ էլ ԵՄ-ն
2017-05-25 19:38:00
Կոնգրեսի հանձնաժողովը ծանուցագիր կուղարկի Մայքլ Ֆլինին
2017-05-25 17:50:00
Ադրբեջանը հրաժարվում է վճարել միջազգային վարկատուներին
2017-05-25 17:49:00
(+18): Половой гигант или великолепный азербайджанский дипломат?
2017-05-25 17:39:00
Պարոն Աբրահամյան, ցավում եմ, որ նույնիսկ Դուք՝ այդ ՛՛խայծը կուլ տվեցիք՛՛. ԵԼՔ-ը չի հայտնվել, նրան բերել են...Կարեն Թումանյան
2017-05-25 17:29:00
Представитель США рассказал, в чем сила НАТО
2017-05-25 17:21:00
Մոլդովայում ձերբակալել են նախկին նախագահի որդուն
2017-05-25 16:00:00
Մաշալյանն Աթեշյանի հեռանալը նոր ժամանակաշրջանի սկիզբ է համարում
2017-05-25 15:48:00
Սենոր Հասրաթյանը սահմանին տիրող իրավիճակի մասին
2017-05-25 15:37:00
«Մենք այսօր կախում ունենք ադրբեջանական գազից». Կալաձե
2017-05-25 15:09:00
В МИД КНР заявили, что США подрывают урегулирование в Южно-Китайском море
2017-05-25 13:50:00
Հունիսի 1-ին, 13.00-ին Ա.Իսահակյանի գրադարանում նախանշված է մանկագիրների հետ հանդիպում
2017-05-25 13:11:00
ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատ ստանալու շուրջ. Յուրի Խաչատուրով
2017-05-25 12:30:00
Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նիստ կգումարի
2017-05-25 12:07:00
Նաիրա Կարապետյանը կվերադառնա՞ խորհրդարան. «Ժողովուրդ»
2017-05-25 11:37:00
Կարեն Բոթոյանին այսօր մարզպետ կնշանակեն
2017-05-25 10:50:00
Հարցեր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամում
2017-05-25 09:59:00
Որեւէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի դեմ
2017-05-25 09:39:00
Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար նշանակվելու մասին
2017-05-25 09:19:00
Ինչի՞ համար է նա պետք Սերժ Սարգսյանին
2017-05-25 09:17:00
Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդուն. Մանրամասն առաջիկայում
2017-05-25 09:09:00
Նախկին ոստիկանապետը շրջում է շքեղ ու աժդահա ամենագնացով, համարներն էլ՝ 888 II 88
2017-05-25 08:57:00
ՌՈ պետն ազատվել է աշխատանքից. Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում
2017-05-25 08:49:00
Հայաստանում նշում են Համբարձման տոնը: Այն որպես տոն հաստատվել է 4-5-րդ դարերում եւ նշվում է Զատկից հետո 40-րդ օրը
2017-05-25 08:39:00
Ֆանտաստիկ գոլ. Հենրիխ Մխիթարյան. Բոլորն ասում էին, որ գոլ եմ խփելու եզրափակչում
2017-05-25 08:19:00
36 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող՝ գիշերօթիկ դպրոցի տնօրենն ազատության մեջ մնաց ընդամենը 1,5 ամիս
2017-05-25 01:09:00
Hartak-ի ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ. Пять самых опасных ядов для человека
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика