Անկախ
Լուրեր
Independent
News
Երեքշաբթի, 25 Ապրիլի 2017թ.
Search
2017-04-24 16:39:00

Ուղիղ եթեր. Aurora prize
Արխիվ

Էջմիածնում մայրն իր 12-ամյա աղջկան ծեծել և հանձնել է սիրեկանին, որ բռնաբարի
2017-03-20 08:19:00
Տպել

Խորհրդային տարիներին հանցագործությունների մասին սուղ տեղեկատվություն էր տրվում, այն էլ՝ գրաքննության «թրի տակով» անցկացնելուց հետո: Գաղտնիության քողով ծածկված՝ հանցավոր շատ արարքներ մնում էին չլուսաբանված, հանրության դատին չներկայացված: Դրանց մասին կարող էին խոսել տեղական՝ թաղային-հարևանական մակարդակով: Հետո ժամանակն անցնում էր, ասեկոսեները մոռացվում էին, թվում էր՝ որոշ հանցատեսակներ ընդհանրապես գոյություն չունեն դեպի կոմունիզմ շտապող երկրում: Բայց ժամանակի միջով անցած ու պահպանվող փաստաթղթերը, դատական ակտերն այլ բան են փաստում:

Էջմիածնի շրջանի գյուղերից մեկում Ֆենյա Ս.-ն ապրում էր դստեր՝ Ծովիկի հետ (անունները փոխված են):

Երբ երեխան երկու տարեկան էր, Ֆենյայի ամուսինը հեռացավ ընտանիքից: Բայց Ֆենյայի տունն անտղամարդ չմնաց: Ֆենյայի տանը բնակություն հաստատեց նրա… տասը տարվա սիրեկանը:  Ֆենյան Համլետ Գ.-ի հետ դեռ ամուսնությունից առաջ էլ կապված էր, ամուսնու հեռանալը նրան առանձնապես ցավ չպատճառեց:

Փոքրիկ Ծովիկի նկատմամբ Ֆենյան շատ խիստ էր՝ գոռում էր, ծեծում, իսկ Համլետին փայփայում էր, վախենում էր, որ Համլետը կարող է հոգնել իրենից, հատկապես՝ իր երեխայից, ու կարող է լքել, հեռանալ, իրեն թողնել անտղամարդ…

1982 թվականի օգոստոսին Ծովիկի 13 տարին բոլորեց: Նա արբունքի հասավ, հասունացավ: Մայրը ավելի խստացրեց դստեր նկատմամբ իր վերաբերմունքը:

Վերջին շրջանում Համլետը փոխվել էր, Ֆենյային առաջվա նման  կարծես թե չէր սիրում, խոսք էր գցում հեռանալու մասին…

Եվ Ֆենյան Համլետին չկորցնելու համար որոշեց զոհողության գնալ: Նա զոհաբերեց հարազատ դստերը՝ ծեծեց Ծովիկին, քարշ տալով տարավ, գցեց անկողնում պառկած Համլետի գիրկը… Աղջկա թախանձանքն ու գոռոցները մոր գութը չշարժեցին:

Ծովիկի ներկայությամբ մայրը հաճախ էր Համլետի հետ անկողին մտել: Ծովիկը շատ բան էր տեսել, շատ բռնությունների էր դիմացել, բայց մոր ներկայությամբ ու մոր պարտադրանքով բռնաբարությունից հետո դեռահաս աղջիկը բոլորովին կորցրեց իրեն: Օրերով թափառում էր գյուղի շրջակայքում, երազում էր փախչել, բայց վախենում էր, գիշերները վերադառնում էր տուն, ծեծվում էր…

Մայրը որոշ ժամանակ Ծովիկին հանգիստ թողեց: Համլետի սիրտը շահել էր իր անօրինակ «սխրանքով», Համլետը նրան մի քանի ամիս սիրեց կարծես թե՝ առաջվա նման:

Բայց հետո նորից ֆենյան Համլետից սառնություն զգաց: Նորից հայացքն ուղղեց Ծովիկին: Աղջիկը մի տարով մեծացել, ավելի հասունացել էր…

1983 թվականի օգոստոսին Ֆենյան մի անգամ էլ դստերը «մատուցեց» Համլետին: Այս անգամ նա ավելի դաժան վարվեց, որովհետև աղջիկն ավելի կատաղի էր դիմադրում: Մայրը Ծովիկին ծեծեց, հատակին քարշ տալով հասցրեց մահճակալին, ձեռքերը կապեց մահճակալի ոտքից: Եվ հանձնեց Համլետի «տնօրինությանը»…

Այս բռնաբարությունից հետո Ծովիկը փախավ տանից: Նրան հարևաններից մեկը օթևան տվեց: Աղջիկը պատմեց , թե ինչ դժոխքի միջով է անցել: Հարևանների խորհրդով և աջակցությամբ Ծովիկը դիմեց իրավապահներին:

Հարուցվեց քրեական գործ: Նախաքննության ժամանակ պարզվեց, որ Ծովիկը ոչ միայն տանը՝ մոր սիրեկանի կողմից էր բռնաբարվել, այլև երկու անգամ բռնությունների էր ենթարկվել համագյուղացիների՝ Էդիկի ու Մամիկոնի կողմից, երբ տանից փախած՝ թափառել էր գյուղի շրջակայքում…

Անչափահաս աղջկա բռնաբարության չորս դրվագ հաստատվեց քրեական գործի քննությամբ:

Դատարանում 37-ամյա մայրը զղջման խոսքեր ասաց, նույնիսկ արտասվելու փորձ արեց: Տուժող աղջիկը մորը չներեց:

ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ֆենյա Ս.-ին մեղավոր ճանաչեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 112 հոդվածի 4-րդ մասով, 110 հոդվածով և դատապարտեց 12 տարի ազատազրկման: Ֆենյան 5 տարով զրկվեց ծնողական իրավունքից:

Ֆենյայի սիրեկան Համլետ Գ.-ն նույնպես դատապարտվեց 12 տարի ազատազրկման:

Մանրամասն՝ 1in.am

1



Այս նյութը դիտել են - 5616 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-04-25 03:39:00
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ ԵՎ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ Hartak-ից.Концов счастливых не бывает. Если счастливый, значит не конец
2017-04-25 03:09:00
Hartak-ի ՛՛ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ...՛՛ խորագիր. Зачем чернили зубы
2017-04-25 02:39:00
Hartak-ի ՛՛ՄՈՒԼՏԱԴԱՐԱՆ՛՛ խորագիր. ՛՛Ճանապարհ դեպի տուն. Տիգրանակերտ՛՛
2017-04-25 02:09:00
Hartak-ի ՛՛ԿԻՆՈԴԻՈՒՄ՛՛ խորագիր. Тревожный вылет
2017-04-25 00:15:00
Թինա Կանդելակիի նոր գրառումը Հենրիխի մասին՝ խառնաշփոթ է առաջացրել համացանցում
2017-04-25 00:11:00
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ նվազելու է․օդի ջերմաստիճանը կնվազի, հասնելով մինչև․․․
2017-04-25 00:04:00
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ հետևանքով 3 հոգի է մահացել․ավտովթարի հեղինակը պատահական մարդ չէ․ նա․․․
2017-04-25 00:01:00
«Մերժվածը» սերիալի Վանշի հայերեն գրառումը ցնցել է ողջ համացանցը
2017-04-24 23:59:00
Հուշահամալիրից վերադառնալիս նստեցի երթուղային: Հրաշք տեսա՝ ղեկին ...
2017-04-24 23:49:00
Ի՞նչ են ֆիքսել «Արգո» խանութի տեսախցիկները ռուս զինծառայողի սպանությունից. նոր մանրամասներ (Տեսանյութ)
2017-04-24 22:19:00
Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան հուզիչ գրառումը
2017-04-24 21:49:00
Որտեղ է հարգանքի տուրք մատուցել Ֆրանսիայի հաջորդ հավանական նախագահ Էմանուել Մակրոնը
2017-04-24 17:09:00
Չեն ջնջվում պատմության մեջ դրոշմված արյունագիր ու մահագիր փաստերը. Լիանա Մանուկյան
2017-04-24 16:59:00
Հերթական շոու խայտառակությունը. Թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը ձերբակալել տալիս Երևանի շարքային քաղաքացուն. Կարեն Թումանյան
2017-04-24 16:39:00
Ուղիղ եթեր. Aurora prize
2017-04-24 15:51:00
Կիևում թալանել է Լեսյա Ուկրաինկայի գերեզմանը
2017-04-24 15:43:00
Զիդան. Երբ հաշիվը 2:2 էր, պետք էր ավելի շատ մտածել
2017-04-24 15:35:00
Մեսսիի հարվածը հաղթական էր Ռեալի հետ գոլառատ խաղում
2017-04-24 15:22:00
Штаб Ле Пен объявил о старте новой предвыборной кампании
2017-04-24 15:11:00
Հրդեհ Վարսեր գյուղում
2017-04-24 15:00:00
Հարավային Կորեան նոր ռադար է ստեղծել՝ ԿԺԴՀ-ի հրետանուն հակազդելու համար
2017-04-24 14:50:00
Պայքարել ցեղասպանության դեմ, որտեղ էլ որ լինի. Ջորջ Քլունիի տեսաուղերձը` ի աջակցություն «Խոստումը» ֆիլմի
2017-04-24 14:39:00
Միհրան Հարությունյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթին (լուսանկար)
2017-04-24 14:30:00
Մոնթեբելոյում հազարավոր հայեր հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ
2017-04-24 14:18:00
Մի շարք փողոցներ մինչև գիշեր փակ կլինեն
2017-04-24 14:10:00
Ուրուգվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2017-04-24 14:00:00
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի
2017-04-24 13:53:00
10 երկրներ, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը (լուսանկարներ)
2017-04-24 13:42:00
՚՚Հայկական վերածնունդ՚՚ կուսակցությունը իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
2017-04-24 13:32:00
Եվրոպայի առաջնություն. Արթուր Դավթյանը 5-րդն է հենացատկերում
2017-04-24 13:11:00
США провели учения парашютистов на Окинаве, несмотря на несогласие жителей
2017-04-24 13:00:00
Սոլովյովն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика