Անկախ
Լուրեր
Independent
News
Հինգշաբթի, 25 Մայիսի 2017թ.
Search
Արխիվ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի 30 քայլեր, որոնք կփոխեն Հայաստանը
2017-03-09 10:39:00
Տպել

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի  30 քայլեր, որոնք կփոխեն Հայաստանը, 30 ծրագրեր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի բարեկեցությունն ու ապահովությունը, 30 նպատակներ, որոնք կապահովեն մեր վերածնունդն ու անվտանգությունը, ՀՎԿ ծրագրային 30 հիմնադրույթները

1.Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծում, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձ և ապօրինի հարստացման մեխանիզմների ներդրում, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի և արդարության գերակայության ամրապնդում, ժողովրդավարության զարգացում, դատական համակարգի արդիականացում, հաշվետու և թափանցիկ իշխանության ձևավորում, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում` երաշխավորելով իշխանության թևերի հավասարակշռում՝ նաև գործող խորհրդարանական մոդելի սահմաններում:

2.Աստիճանական անցում պրոֆեսիոնալ և վարձատրվող բանակի: Պետական սահմանը պաշտպանող 18 տարեկան երիտասարդների փոխարինում վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներով:

3.Ավանդների ամբողջական վերադարձ` ներառյալ ավանդատուների ժառանգներին ավանդների փոխհատուցում:

4.Արագաչափերի և կարմիր գծերի արատավոր համակարգի վերացում, անվտանգության նպատակով գանձվող գումարների առավելագույն չափը սահմանելով 1000 դրամ:

5.Պրոբացիոն ծառայության ներդրում: Թեթև և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար ազատազրկումը որպես պատժի միջոց փոխարինել ազատության մեջ գտնվելու և վարչական հսկողության քաղաքակիրթ մեխանիզմներով:

6.Մասնակցություն տարածաշրջանային խոշոր ծրագրերին: Պետության կողմից գործուն քայլերի ձեռնարկում՝ միջազգային ֆինանսական կառույցներից և շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավում` Իրան-Հայաստան-Վրաստան՝ նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան՝ գազամուղի, Հայաստան-Իրան՝ ջրատարի, Իրան-Հայաստան՝ երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով:

7.Էներգետիկ հզորությունների հետևողական զարգացում և դիվերսիֆիկացիա: Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացում: Նոր ատոմային էներգաբլոկի, աղբավերամշակման գործարանների կառուցում: Թափոնների, քամու, արևի, կինետիկ և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև դրանց շուրջ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շնորհիվ համաշխարհային այլընտրանքային էներգիայի աղբյուրների, շուկայում սարքավորումներ արտադրող և մատակարարող երկրի վերածվելու քաղաքականության մշակում և իրականացում:

8. 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծում՝ արդիականացում կամ վերագործարկում: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության հետևողական զարգացում, այս ոլորտում հարկային և մաքսային արտոնությունների քաղաքակիրթ մեխանիզմների սահմանում, պետական սահմանի արդիականացում` նաև հայրենական արտադրության սարքավորումներով: «Նաիրիտի» և «Վանաձորի քիմպրոմի» սնանկացման գործընթացի կասեցում, վերագործարկման ռազմավարական ծրագրի մշակում և միջազգային ներդրումային մրցույթի հայտարարում:

9.Փոքր և միջին ձեռներեցության հետևողական զարգացում: Ցածր տոկոսադրույքներով արտադրական և գյուղատնտեսական վարկերի տրամադրում: Սահմանամերձ տարածաշրջաններում, աղետի գոտում այս ձեռնարկությունների հարկային արտոնությունների սահմանում և տրամադրում: Մինչև 18 մլն. դրամ տարեկան ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 3 տարով հարկերից ազատում:

10.Հարկային և մաքսային վարչարարության շարունակական պարզեցում, էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրում, հսկիչ գների վերացում, տնտեսվարողներին տարաբնույթ ստուգումների և ուսումնասիրությունների կտրուկ և հետևողական կրճատում, հետևողական աջակցություն գործարարությանը, ոստիկանական ծառայությունների որակի բարելավում, վարչարարություն իրականացնող մարմինների աշխատավարձերի բարձրացում և նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ուժեղացում, քաղաքացիների կյանքի, սեփականության իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

11. Պետական պարտքի շեմի բարձրացումը սահմանափակող օրենքի ընդունում, վարկային միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության ուժեղացում, այս ոլորտում չարաշահումներ կատարած անձանց՝ պատասխանատվության ենթարկում:

12.Շքեղության հարկի կիրառում` սահմանելով համապատասխան սանդղակներ, որի արդյունքում հարուստներն ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները:

13.Շահումով և խաղադրույքով խաղերի ոլորտում պետական բյուջե գանձվող հարկերի ավելացում, վերահսկողության ուժեղացում և օրենսդրության խստացում` հատկապես, երիտասարդների ներգրավման մասով:

14.Աղետի գոտու ամբողջական վերականգնման համար՝ հստակ ժամանակացույցի սահմանում: 1988թ.-ի երկրաշարժից տուժած, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում հարկային արտոնությունների տրամադրում, ներդրումային գրավիչ մթնոլորտ ձևավորելու նպատակով նոր ստեղծվող արտադրական ձեռնարկություններին՝ մինչև 3 տարի հարկերից ազատում` հարկային արձակուրդների քաղաքակիրթ համակարգի ներդրմամբ:

15.Ընդերքի և բնական ռեսուրսների նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում, օֆշորում գրանցված ընկերություններին՝ հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերի մասնակցության սահմանափակում, ընդերքի շահագործողների համար 1 տ հանքանյութի համար սահմանված 600 դրամ պետական վճարի չափերի բարձրացում` պետական բյուջեի համալրման նպատակով:

16.Բանկային համակարգի զարգացման նոր ռազմավարության մշակում, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով, որ վարկային տոկոսադրույքը չգերազանցի տարեկան 10% դրամային վարկավորման շեմը, որից մինչև 5%՝ պետության սուբսիդավորմամբ: Կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխում` նախապատվությունը տալով կամավոր համակարգին, իսկ կուտակային հիմնադրամում հավաքված գումարները, հիմնադրամում գումար ունեցողի պահանջով վերադարձնել նրան՝ կրթության, հիփոթեքային եղանակով բնակարանի ձեռքբերման, հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքերում:

17.Հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանների ձեռք բերման ժամանակ կանխավճարի վերացում, առնվազն 20-30 տարվա վարկավորման մեխանիզմների ապահովում՝ երիտասարդ ընտանիքների համար ցածր տոկոսադրույքով և պետության միջոցներով սուբսիդավորման ապահովմամբ: Առկա առաջադեմ փորձի հաշվառմամբ` պետական, համայնքային և սոցիալական բնակարանային շինարարության զարգացում` սոցիալապես անապահով խավերի համար պետական և նպատակային ծրագրերի միջոցով բնակարանային շինարարության երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մշակում ու իրականացում:

18.Գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգի ներդրում, որի շնորհիվ գյուղացին կստանա երաշխավորված ֆինանսական օգնություն աղետների դեպքում, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում: Գյուղմթերող ձեռնարկություններին պետական աջակցություն և գյուղատնտեսական ոլորտում ընտանեկան բիզնեսի զարգացման համակարգի ներդրում: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող կանանց աշխատանքը, որպես աշխատանքային ստաժի համարում՝ կենսաթոշակի ամենամյա ինդեքսավորմամբ ու բարձրացմամբ:

19.Առողջապահության ապահովագրության քաղաքակիրթ համակարգի ներդրում, այս ոլորտում բազմաթիվ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի պատճառ դարձած պետպատվերի համակարգի փոխարինում հասցեական գումարային սերտիֆիկատներով և բոլոր կարիքավոր քաղաքացիներին դրանց տրամադրում: Երկրում տարածված հիվանդությունների և վիրահատությունների համար երաշխավորված պետական աջակցության մեխանիզմների ներդրում: Բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացում և ինդեքսավորում:

20.Յուրաքանչյուր ամուսնացող զույգին պետական բյուջեից միանվագ տրամադրել 500.000 դրամ աջակցություն` նախապատվություն տալով սոցիալապես անապահովներին: Ծնվող երեխաներին հատկացվող գումարների մեծացում, բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մեխանիզմների ստեղծում:

21.Ավելի քան 200.000 հաշմանդամների թոշակների բարձրացում և ինդեքսավորում: Պետության կողմից հարկային արտոնությունների տրամադրում՝ հաշմանդամների կողմից ստեղծված ձեռնարկություններին կամ հաշմանդամ աշխատակիցներ ունեցող ընկերություններին: Կառավարությանն առընթեր հատուկ պետական մարմնի ստեղծում, որը կզբաղվի հաշմանդամների խնդիրներով՝ ներառյալ կրթության, առողջապահության, զբաղվածության խնդիրները և այլն:

22.Նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում և ինդեքսավորում, այն առաջիկա տարիների ընթացքում հասցնելով 100.000 դրամի: Կենսաթոշակների բարձրացում` հասցնելով նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին:

23.ՀՀ մարզերում կրթության ոլորտում անվճար մանկապարտեզների ցանցի ձևավորում: Ուսումնարանների, քոլեջների համակարգի զարգացում, բուհերում ընդունելության քննությունների վերացում, սոցիալապես անապահով ընտանիքների համար անվճար կրթության երաշխավորման մեխանիզմների սահմանում, պետպատվերի փոխարեն, այդ անձանց գումարային կրթական սերտիֆիկատների տրամադրում:

24.Գիտության և կրթության ոլորտներին ֆինանսավորման ավելացում, գիտության մեջ կիրառական բաղադրիչի ընդլայնում` առևտրայնացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ, կրթություն-գիտություն- աշխատաշուկա կապի ընդլայնման նպատակով կարիերայի կենտրոնների ստեղծում` ինչպես նաև մրցունակ գիտական գաղափարների արտահոսքի կանխարգելում: Երիտասարդ գիտնականների ֆինանսական աջակցության ընդլայնում` նախապատվությունը տալով կիրառական գիտություններին:

25.Մշակույթի և սպորտի ոլորտներին պետական աջակցության մեծացում: Ստեղծագործական միությունների գործունեության պետական աջակցության հետևողական զարգացում: Երևանում և մարզերում մշակութային օջախների և սպորտային հաստատությունների պայմանների բարելավում և ժամանակակից ցանցի ձևավորում: Մշակույթի և սպորտի ոլորտներում ժամանակակից շուկայական մեխանիզմների ձևավորում, օտարերկրյա ներդրումների ապահովում, մասնավորապես կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ:

26.Գազի, Էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի սակագնի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում` ներառյալ այս համակարգերում կոռուպցիոն ռիսկերի և կորուստների դեմ համակարգված պայքարի միջոցներով: Տարբեր տեսակի վճարների, կոմունալ ծառայությունների սակագների վերանայում, գազի սպասարկման վճարի վերացում` ներառելով գազի սակագնի մեջ:

27.Կոմունալ ծառայությունների սակագների նվազեցում, բնակչությանը մատուցվող ծառայությունների շուկայի ազատականացում, համատիրությունների համակարգի արմատական բարեփոխում, բնակչությանը որակյալ կոմունալ ծառայությունների ապահովում:

28.Տուրիզմի և տուրիստական ենթակառուցվածքների զարգացում: Մարզերի, քաղաքների և գյուղերի անձնագրավորում: Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա իր անձնագիրը, որտեղ կմատնանշվեն առկա բոլոր խնդիրները, կնշանակվեն հստակ պատասխանատուներ և ժամանակացույց դրանց լուծման նպատակով:

29.Սիրիահայերի, Ադրբեջանից բռնագաղթածների, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրման քաղաքակիրթ մեխանիզմների ստեղծում: Ազգային փոքրամասնությունների համար ազգային մշակույթի պահպանման, կրթության, քաղաքական մասնակցության պատշաճ պայմանների ապահովում:

30.Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդում: Համահայկական կառույցների ձևավորում` ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ մի դեպքում փորձաքննություն և խորհրդատվություն կանցնեն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում Կառավարության և գործադիր իշխանության որոշումները: Սփյուռքահայերի` երկրի զարգացման գործում ներգրավման նորարական այլ մեխանիզմների ներդրում: Խրախուսել և աջակցել սփյուռքահայերին` Հայաստանում ներդրումներ կատարելու, ձեռներեցությամբ զբաղվելու ցանկությանը, երաշխավորել նրանց օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը:

 



Այս նյութը դիտել են - 3458 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-05-25 22:19:00
Քիչ առաջ համացանցում հայտնվել է ադրբեջանցի դեսպանի այլասեռությունների տեսանյութը. Աշխարհը պետք է սա տեսնի/18+/
2017-05-25 21:49:00
Արդեն օրինաչափ է դարձել աշխատացնել փող չտալը....
2017-05-25 21:39:00
Սերժ Սարգսյանը Ռազմական ոստիկանության պետ է նշանակել
2017-05-25 20:15:00
Հաքերը փորձել է գայթակղել Մելանյա Թրամփին իր քաղաքի մեծ պատերով և խաղատներով
2017-05-25 19:39:00
Եթե մեր իշխանությունները չգիտեն միություններից մաքսիմում օգուտ քաղելու ձևերը, ապա ՀՀ-ի համար ոչ ԵՏՄ-ն է արդյունավետ լինելու, ոչ էլ ԵՄ-ն
2017-05-25 19:38:00
Կոնգրեսի հանձնաժողովը ծանուցագիր կուղարկի Մայքլ Ֆլինին
2017-05-25 17:50:00
Ադրբեջանը հրաժարվում է վճարել միջազգային վարկատուներին
2017-05-25 17:49:00
(+18): Половой гигант или великолепный азербайджанский дипломат?
2017-05-25 17:39:00
Պարոն Աբրահամյան, ցավում եմ, որ նույնիսկ Դուք՝ այդ ՛՛խայծը կուլ տվեցիք՛՛. ԵԼՔ-ը չի հայտնվել, նրան բերել են...Կարեն Թումանյան
2017-05-25 17:29:00
Представитель США рассказал, в чем сила НАТО
2017-05-25 17:21:00
Մոլդովայում ձերբակալել են նախկին նախագահի որդուն
2017-05-25 16:00:00
Մաշալյանն Աթեշյանի հեռանալը նոր ժամանակաշրջանի սկիզբ է համարում
2017-05-25 15:48:00
Սենոր Հասրաթյանը սահմանին տիրող իրավիճակի մասին
2017-05-25 15:37:00
«Մենք այսօր կախում ունենք ադրբեջանական գազից». Կալաձե
2017-05-25 15:09:00
В МИД КНР заявили, что США подрывают урегулирование в Южно-Китайском море
2017-05-25 13:50:00
Հունիսի 1-ին, 13.00-ին Ա.Իսահակյանի գրադարանում նախանշված է մանկագիրների հետ հանդիպում
2017-05-25 13:11:00
ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատ ստանալու շուրջ. Յուրի Խաչատուրով
2017-05-25 12:30:00
Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նիստ կգումարի
2017-05-25 12:07:00
Նաիրա Կարապետյանը կվերադառնա՞ խորհրդարան. «Ժողովուրդ»
2017-05-25 11:37:00
Կարեն Բոթոյանին այսօր մարզպետ կնշանակեն
2017-05-25 10:50:00
Հարցեր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամում
2017-05-25 09:59:00
Որեւէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի դեմ
2017-05-25 09:39:00
Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար նշանակվելու մասին
2017-05-25 09:19:00
Ինչի՞ համար է նա պետք Սերժ Սարգսյանին
2017-05-25 09:17:00
Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդուն. Մանրամասն առաջիկայում
2017-05-25 09:09:00
Նախկին ոստիկանապետը շրջում է շքեղ ու աժդահա ամենագնացով, համարներն էլ՝ 888 II 88
2017-05-25 08:57:00
ՌՈ պետն ազատվել է աշխատանքից. Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում
2017-05-25 08:49:00
Հայաստանում նշում են Համբարձման տոնը: Այն որպես տոն հաստատվել է 4-5-րդ դարերում եւ նշվում է Զատկից հետո 40-րդ օրը
2017-05-25 08:39:00
Ֆանտաստիկ գոլ. Հենրիխ Մխիթարյան. Բոլորն ասում էին, որ գոլ եմ խփելու եզրափակչում
2017-05-25 08:19:00
36 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող՝ գիշերօթիկ դպրոցի տնօրենն ազատության մեջ մնաց ընդամենը 1,5 ամիս
2017-05-25 01:09:00
Hartak-ի ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ, ՈՐ. Пять самых опасных ядов для человека
2017-05-25 00:19:00
Hartak-ի ԿԻՆՈԴԻՏՈՒՄ. Каскадёры /США, 1977/
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика