Անկախ
Լուրեր
Independent
News
Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2017թ.
Search
Արխիվ

Զինվորական ավտոմեքենայի ողբերգական վթարի մանրամասները. ում մեղքով է տեղի ունեցել դեպքը
2017-01-11 16:11:00
Տպել

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:

Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեքենան ունեցել է արգելակման համակարգի անսարքություններ, ինչի մասին իրավասու անձինք նախապես տեղյակ են եղել։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, վարորդ ԱԱզիզյանի, ավտոծառայության պետ, մայոր Կ.Վահանյանի, տեխնիկական ստուգման հսկիչ տեխնիկական կետի պետ, ենթասպա Հ.Հովհաննիսյանի կողմից ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է՝ արգելակման համակարգի անսարք լինելով հանդերձ։

Բացի այդ, նույն զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով մարտական դիրքից գույքը և հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս են տեղափոխվել բեռնատար ավտոմեքենան համապատասխան նստարաններով չկահավորված և թափքը գույքով բեռնված։ Արդյունքում՝ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը, որի հետևանքով մեքենայում գտնվող շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Ազիզյանին, Կ.Վահանյանին, Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), Գ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, եթե դրանք էական վնաս են պատճառել):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: 

2



Այս նյութը դիտել են - 3233 անգամ
Թողնել մեկնաբանություն
2017-02-22 18:45:00
ԱՄՆ-ում խստացվել են անօրինական ներգաղթյալների արտաքսման կանոնները
2017-02-22 18:39:00
Էստի համեցեք, դաշնակի ընտրե՛ք. Ծննդատունը ձայն է մուրում ՀՅԴ թեկնածուի համար
2017-02-22 18:30:00
Թրամփը գործարք է պատրաստում Ռուսաստանի հետ
2017-02-22 18:19:00
Ազատության արձանից կախել են «Փախստականնե՛ր, բարի գալուստ» պաստառը
2017-02-22 18:07:00
Իրանը ամենայն հավանականությամբ 1.5 մլն բարել նավթ կվաճառի Ռուսաստանին
2017-02-22 17:58:00
Խարդախություն՝ խոշոր չափերով. կասկածյալը ներկայցել է կամավոր
2017-02-22 17:47:00
В ночном клубе в Батуми произошел пожар, один человек погиб
2017-02-22 17:30:00
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է զինվորին ծխախոտ տալու և չտալու թեման
2017-02-22 17:20:00
Նավթի համաշխարհային գներն աճում են
2017-02-22 17:00:00
Փետրվարի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 58 երեխա
2017-02-22 16:50:00
8-ամյա Էլենը բոլորիս օգնության կարիքն ունի. Ամեն մի օրը կարևոր է նրա համար
2017-02-22 16:43:00
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ թաղման նպաստի մասին, և որքա՞ն է այն կազմում
2017-02-22 16:23:00
Մանչեսթեր Սիթիի գերկամային հաղթանակը Մոնակոյի նկատմամբ
2017-02-22 15:48:00
Փետրվարի 22-ի աստղագուշակ
2017-02-22 15:37:00
Արթուր Բաղդասարյանը, այն եզակիներից է, ով ունի Ազգային անվտանգության և օրենսդրական նախաձեռնության փորձ
2017-02-22 15:28:00
Զինվորներն այլևս ծխախոտ և լուցկի չեն ստանա
2017-02-22 15:15:00
ԿԳ Նախարարը շտապ հաղորդագրություն է տարածել. դպրոցներում և մանկապարտեզներում....
2017-02-22 15:06:00
Սոցիալապես անապահով մեր հայրենակիցների համար պետք է երաշխավորվեն անվճար առողջապահական ծառայություններ. Արթուր Բաղդասարյան
2017-02-22 14:57:00
Անցած ՏԻՄ ընտրությունները վառ ապացույցն էին նրա, որ ժողովրդին մեր ձայնը լսելի է. ՀՎԿ վարչության անդամ Կարեն Թումանյանը. տեսանյութ
2017-02-22 14:48:00
Շիրակի մարզպետը նոր տեղակալ ունի
2017-02-22 14:30:00
Բա ոնց չասես. Հենրիխ ջան Դու մեծատառով հայ ես. Ինչ է արել այսօր Հենրիխ Մխիթարյանը
2017-02-22 14:21:00
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հայերի համար ամեն ինչ բարդանում է. Հասմիկ Հակոբյան
2017-02-22 14:09:00
Սերժ Թանկյանի ցավը տանեմ. Տեսեք թե ի՞նչ է մտածել Ալիևի ու Մեհրիբանի պահով
2017-02-22 14:00:00
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ Երևանում. ԵՊՀ-ի ուսանողը, վտանգելով իր կյանքը...
2017-02-22 13:48:00
Ինչ տեղի ունեցավ, երբ զույգի պահվածքը վերելակում սկսեց անցնել թույլատրելիի սահմանները
2017-02-22 13:28:00
Վաղվանից օդի ջերմաստիճանը 10-15 աստիճան...
2017-02-22 13:00:00
ԶԻՆՎՈՐԻ ԾՆՈՂՆԵՐ ԱՉՔՆԵՐԴ ԼՈՒՅՍ, այսուհետև...
2017-02-22 12:52:00
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ Սյունիքի մարզում. հայրը 3-ամյա որդուն...
2017-02-22 12:39:00
Հ Ր Ա Տ Ա Պ ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ. Աշոտ Պետրոսյանին ՔԿՀ-ում նվաստացնում են. ահազանգ
2017-02-22 12:28:00
Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի գործարկմանն ընդառաջ
2017-02-22 12:06:00
В Токио опротестовали требование Сеула дать Японскому море второе название
2017-02-22 11:57:00
6 ժամ լույս չի լինելու
Բոլոր նորությունները


Մեր գործընկերները
Live Stream
Famous Travel
ISIFA
Հետաքննություն սուր գրչով
Copyright © 2012 - Designed by G. Manukyan www.imalbum.com
Մեջբերումներ անելիս հղումը Hartak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hartak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Яндекс.Метрика